Ապրիլի 05 2018
IMG 1791

Վարպետության դաս «Հաշտարարություն» թեմայով

IMG 17942018 թվականի ապրիլի 4-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վարպետության դաս` «Հաշտարարություն» թեմայով, որը վարեց ՀՀ Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան, արտոնագրված հաշտարար Անահիտ Թամրազյանը: Հանդիպման սկզբում բանախոսը նախ ներկայացրեց «հաշտարարություն» հասկացությունը, էությունը, թվեց սկզբունքները, առանձնահատկությունները, այնուհետև անդրադարձավ հաշտարարի կերպարին, դերին, հմտություններին: Ա. Թամրազյանը հանգամանալից խոսեց հաշտարարության գործընթացից և մանրամասն ներկայացրեց փուլերը, այնուհետև հանդիպման ներկաների ուշադրությունը հրավիրեց հաշտարարության համար կարևոր պահանջներին՝ մասնավորապես արտոնագրված հաշվետարի նկատմամբ ներկայացվող պահանջներին: Առանձնահատուկ հետաքրքություն դրսևորվեց դատավորի դերի, գործառույթների և այս տեսակետից հաշտարարի իրավասությունների նկատմամբ: Բանախոսի կողմից անդրադարձ եղավ նաև ԱՄՆ-ում հաշտարարությանը, որտեղ այս համակարգը բավականին զարգացած է և անցել է տասնյակ տարիների կայացման երկար ճանապարհ:

IMG 1784

Ա.Թամրազյանը խոսեց նաև ՀՀ-ում հաշտարարության համակարգի ներդրման և ոլորտի իրավական կարգավորման մասին: Տեսական նյութին զուգընթաց մանրամասն ներկայացվեց պրակտիկ դեպքեր:

Հարցադրումներով լի հանդիպման ընթացքում կազմակերպվեց ակտիվ բանավեճ:

Որպես հանդիպման ամփոփում` հաշվի առնելով թեմայի արդիականությունը՝ իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանի կողմից ներկայացվեց առաջարկ՝ «Իրավագիտություն» մասնագիտության ուսումնական պլանում ներառել «Կոնֆլիկտների կառավարում» առարկան:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, հետաքրքրված այլ անձիք: