2017թ. ապրիլի 27-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի հերթական վարպետության դասը:
Այս անգամ վարպետության դասը վարեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքային դատախազության բաժնի առաջատար մասնագետ՝ Հասմիկ Պետրոսյանը «Դատախազության գործունեության ընդհանուր բնութագիրը և դատախազության աշխատակազմում պետական ծառայության իրականացումն ու գործունեությունը» թեմայով:
Հ.Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց դատախազության գործունեության ընդհանուր բնութագիրը, դատախազության աշխատակազմում պետական ծառայության իրականացան ու գործունեության դերը, դրա կարևորությունը: Անդրադարձ կատարվեց դատախազի լիազորություններին, դրանց կատարման կարևորությանը, ինչպես նաև օրենսդրական կարգավորմանը:
Վարպետության դասը հագեցած էր պրակտիկ դատական օրինակներով և ուսանողների կողմից բազմազան հարցադրումներով:
Ներկաների կողմից հնչեցվեցին բազմապիսի հետաքրքրաշարժ հարցեր, որոնց մասնագետը անդրադարձ կատարեց և տվեց բովանդակալից պատասխաններ: