Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկան հյուրընկալ էր ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանին և ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանին:
ՀՀ ԱՆ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ» թեմայով վարպետության դասին մասնակցեցին իրավագիտության ամբիոնի ուսանողները։ Հանդիպման ընթացքում ապագա իրավաբանները հնարավորություն ունեցան ամբողջական ծանոթանալու պրոբացիայի ծառայության գործունեության հետ և թե ինչպես են կազմվում տարատեսակ զեկույցները։
Հանդիպման ավարտին ԵՄՀ ուսանողները իրենց հուզող հարցերը քննարկեցին բանախոսների հետ։