ՈՒՂԵՐՁ

ohanyan ԵՄՀ կայքի հարգելի´ այցելուներ,

Եվրասիա միջազգային համալսարանի համայնքի անունից սիրով ողջունում եմ կայքի այցելուներին: Իր գործունեության տարիների ընթացքում համալսարանի աշխատակազմը ջանացել է մշակել և իրականացնել ժամանակի մարտահրավերներին և պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր` միևնույն ժամանակ պահպանելով ազգային կրթական համակարգի լավագույն տարրերը:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, տեսական գիտելիքներից և գործնական հմտություններից ու կարողություններից բացի, կարևորում է օրինականության, արդարությանն և ազատ մտածողության հիմնարար արժեքների զարգացումը: Իր առաքելությունը չսահմանափակելով գիտելիքի ստեղծմամբ և փոխանցմամբ` համալսարանում գիտակցվում է օրինապահ քաղաքացու ձևավորման կարևորությունը:

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, միջազգային համագործակցությունների և աշխատաշուկայի հետ անմիջական կապի ստեղծման միջոցով, վերջին տարիներին կարողացել է վերանայել կրթության բովանդակությունը` ազգային և միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունեցել ուսանողների աշխատանքի տեղավորման հարցում: Համալսարանն իր ուսանողի կողքին է ոչ միայն աշխատանք փնտրելիս, այլ նաև սեփականը ստեղծելիս, պատրաստակամ է տրամադրելու ինչպես անվճար գրասենյակային տարածքներ, այնպես էլ խորհրդատվություն և անհրաժեշտ այլ աջակցություն՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով։

Հարգելի´ այցելուներ,

ԵՄՀ-ն բաց և նորարար  կրթական կառույց է և սիրով կուղեկցի վերլուծական միտք ու անձնային հասուն խառնվածք ունեցող նպատակասլաց դիմորդներին կրթություն ստանալու և կարիերայի զարգացման ճանապարհին:

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր,  

աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր` Սուրեն   Օհանյան

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

1962-1970թթ.Սովորել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխարհագրության ֆակուլտետում
1963-1966թթ.Ծառայել է խորհրդային բանակում
1969-1970թթ.Ուսմանը զուգահեռ աշխատել է կրտսեր գիտաշխատող ԵՊՀ-ի գիտական բաժնում` համատեղելով համալսարանի գիտական ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը
1970-1973թթ.Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ասպիրանտ
1974թ.Աշխարհագրական գիտությունների թեկնածու (Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդ)
1974-1975թթ.Աշխատել է ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետում որպես ասիստենտ և երկրորդ անգամ ընտրվել է համալսարանի գիտական ուսանողական խորհրդի նախագահ
1975թ.Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ավագ դասախոս
1978-1993թթ.ԵՊՏՀ-ի դոցենտ
1979-1980թթ.Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա ք. Կ. Մարքսի անվան բարձրագույն տնտեսագիտական ակադեմիայի դոկտորանտ
1988-1991թթ.Սանկտ-Պետերբուրգի համալսարանի դոկտորանտ
1991թ.Աշխարհագրական գիտությունների դոկտոր (Սանկտ-Պետերբուրգի համալսարանի գիտական խորհուրդ)
1993-2006թթ.ԵՊՏՀ-ի պրոֆեսոր
1994-1999թթ.ԵՏՊՀ-ի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ
1996թ.-իցԵվրասիա կրթահամալիրի հիմնադիր (Եվրասիա միջազգային համալսարան, Եվրասիա ավագ դպրոց-վարժարան)
1997թ.-իցՕհանյան կրթահամալիրի հիմնադիր (Օհանյան վարժարան և Նյուտոնիկ նախակրթարան)
1999թ.Տեսականորեն մշակել և գործնականորեն իրականացրել է կրթական կոնվեյերի մեթոդիկային համահունչ` նախադպրոցականից մինչև մագիստրոսական ծրագրերի իրականացման հայեցակարգ. «Շարունակական կրթական համակարգ»
1991թ.Աշխատել է ՀՀ հողային ռեսուրսների սեփականաշնորհման կառավարական հանձնաժողովում որպես փորձագետ
Հրատարակություններ. Ավելի քան 70 գիտական աշխատանքներ, այդ թվում հետևյալ մենագրությունները. 1. Բուլղարիայի գյուղատնտեսության տարածքային կազմակերպման առանձնահատկությունները. Երևան, «Հայաստան» 1985թ. 2. Հայկական ԽՍՀ ագրոարդյունաբերության կոմպլեքսի զարգացման ուղիները. Երևան, «Լույս» 1986թ. 3. Հայկական ԽՍՀ ագրոարդյունաբերական կոմպլեքս. Երևան, «Հայաստան» 1989թ. 4. Աշխարհագրություն-7: Աշխարհագրություն-8: Դպրոցական դասագրքի համահեղինակ 5. Տնտեսական աշխարհագրության դասախոսությունների ձեռնարկ. Երևան, «Զանգակ» 2000թ. 6. «Եվրասիա - 8» կրթական ծրագիրը, կրեդիտային համակարգի տեսական և գործնական հիմնախնդիրները, դիստանցիոն համակարգի ներդրումը, շարունակական կրթությունը որպես ազգային նոր դպրոցի մոդելի տարբերակ և այլն:

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ