Հյուրընկալության Կառավարում Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի նկարագրությունը
Ծրագրի նկարագրությունը
Հյուրընկալության կառավարում մագիստրատուրան նախատեսված է ցանկացած առաջնային մասնագիտություն ունեցող դիմորդների համար։ Ծրագիրը հյուրընկալության ոլորտում կառավարման վերաբերյալ խորը գիտելիքներ է տալիս, ինչպես նաև ուսանողներին զինում է փափուկ հմտություններով, որն էլ այսօր շատ կարևորվում է կարիերայում հաջողություններ գրանցելու համար։
Գործարար աշխարհում հաջողակ լինելու համար միայն գրքերով սովորելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև սովորածը փորձառությամբ ամրապնդել բիզնեսի տարբեր մակարդակներում։ Այդ պատճառով ուղղարկիորեն համագործակցելով գործատուների հետ և ինտերակտիվ միջավայր ստեղծելով՝ ծրագիրը կոչված է զարգացնելու այն կարողությունները, որոնք հենց գործատուներն են ակնկալում իրենց ապագա մենեջերներից։
Ծրագրի անվանումը. «Հյուրընկալության կառավարում» մագիստրատուրա
Տևողությունը. 1․5 տարի
Լեզուն. Հայերեն/Անգլերեն
Ուսուցման ձևը. Առկա, հեռավար, խառը
Վայրը. Երևան/Հայաստան
Ու՞մ է համար է ծրագիրը
Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով իր կարիերան պատկերացնում է հյուրընկալության ոլորտում որպես մենեջեր կամ սեփական բիզնեսի հիմնադիր։ Կառավարման փորձ կամ տվյալ ոլորտի կրթություն չի պահանջվում այս ծրագրին դիմելու համար։
Ծրագրի կառուցվածքը
Ընդհանրական վերջնարդյունքներ
- Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
- Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
- Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
- Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
- Դրսևորում է նախաձեռնողականության և ձեռներեցության հմտություններ
- Դրսևորում է աշխատանքի որակի գնահատման և ապահովման կարողունակություն
Հիմնական վերջնարդյունքներ
- Գիտի բիզնեսի և կառավարման ոլորտում առաջադեմ և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
- Գիտի տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, գնումներ, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները և ունի առաջադեմ գիտելիք
- Գիտի հյուրընկալության ոլորտի ռազմավարական կառավարման հիմունքները
- Տիրապետում է նախագծերի և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ
- Տիրպատում է բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին
- Տիրապետում է հաղորդակցման տարաբնույթ միջոցների արդյունավետ կերառման հմտություններին
- Կարող է համագործակցային ուսուցման մեթոդներով դասավանդել կառավարում մասնագիտության տարաբնույթ առարկաներ
- Կարող է վերլուծել Ֆինանսական հաշվետվություններ մասնագիտական աշխատանքի ընթացքում
- Կարող է կազմակերպությանը, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում ներկայացնել առաջարկներ ռազմավարական գործողությունների պլանավորման և ներդրման ընթացքում
- Կարող է ռեսուրսները կառավարել նպատակների և գործողությունների ծրագրերի սահմաններում
- Կարող է հյուրընկալության ոլորտում արդյունավետ կառավարել տեղեկատվական համակարգերը և տեխնոլոգիաները
- Կարող է իրականացնել մարքեթինգային հետազոտություններ, հյուրընկալության ոլորտում մարքեթինգային հետազոտություն իրականացնելու նպատակով կիրառել համապատասխան գիտելիքներ և գործիքակազմ
- Կարող է բոլոր շահառուների հետ գրավոր և բանավոր արդյունավետ հաղորդակցվել և բանակցել
Կարող է կիրառել համապատասխան հմտություններ և գիտելիք՝ ապահովելու սպառողի (հյուրի) բավարարվածությունը ծառայության որակից
Հիմնական առարկաներ։ Առաջին և երկրորդ կիսամյակներում տեղի է ունենում առարկայական ուսուցումը, որի ընթացքում ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում մասնագիտության համար հիմք հանդիսացող առարկաներից։ Այս առարկաները տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար պարտադիր են։ Առաջին երկու կիսամյակների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև հմտություններ ձևավորող առարկաներին, որի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել հետազոտական հմտություններ և փափուկ հմտություններ։
- Հյուրընկալության կառավարման հիմունքներ
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Հետազոտության մեթոդներ*
- Մասնագիտական անգլերեն
- Ռազմավարական կառավարումը հյուրընկալության ոլորտում
- Մարքեթինգի կառավարում
- Բիզնես պրոցեսների կառավարում
- Կառավարչական հաշվառում
Հետազոտական հմտությունները ուսուցանվում է երկու կիսամյակների ընթացքում, որի ժամանակ ուսանողները սովորում են հավաքագրել և վերլուծել ինչպես որակական, այնպես էլ քանակական տվյալները և ծառայեցնել հետազոտական աշխատանքը հյուրընկալության ոլորտի որևէ կառավարչական խնդիրներ լուծելու նպատակին։ Ուսուցումը իրականացվում է ժամանակակից ծրագրերի օգնությամբ։
Փափուկ հմտությունները նույնպես դասավանդվում է երկու կիսամյակների ընթացքում ևներառում է բոլոր անհրաժեշտ հմտությունները, որոնք ժամանակակից գործատուն պահանջում է իր աշխատակիցներից, ներառյալ բիզնես հաղորդակցման, բանակցելու, ներկայացման և համոզիչ խոսքի, կոնֆլիկտների կառավարման, մարդկանց առաջնորդելու և այլ հմտություններ։
Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։ Նախորդ տարիներին առաջարկվել են․
- Սոց․ ձեռներեցությունը հյուրընկալության ոլորտում
- Հյուրանոցային համալիրի և ռեստորանի կառավարում
- Միջոցառումների կառավարում
- Որակի կառավարում և աուդիտ և այլն։
Տվյալ տարվա ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Կառավարման և ՏՏ ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Ֆարմացիայի ամբոնների առարկաների ցանկից։
Գիտահետազոտական պրակտիկա և մագիստրոսական թեզ։ Մագիստրոսական ծրագրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան, որի համար վայրը ընտրվում է մագիստրոսական թեզի թեմային համապատասխան։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի մագիստրոսական թեզի թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։
Կարիերայի հեռանկարներ
Կարիերայի հեռանկարներ
Ծրագրի շրջանավարտները կարող են դառնալ
- Հյուրանոցային համալիրի կամ ռեստորանի մենեջերներ
- Միջոցառումների (իվենթ) մենեջերներ
- Տուրիստական գործակալության աշխատատողներ/մենեջերներ
- Սեփական բիզնեսի հիմնադիրներ, այդ թվում սոցիալական ձեռներեցներ և այլն։
Կառավարման և ՏՏ ամբիոնը կրթական ծառայություններ մատուցելուց բացի, ուսանողների համար իրենց ապագան կերտելու մեծ հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես․
Կապ գործատուների հետ։ Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են հրավիրյալ գործատու դասախոսների մաստեր կլասերին, որոնց ժամանակ ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ, այլև արժեքավոր ծանոթություններ գործատուների հետ։ Լայն հորիզոններ է բացում նաև պրակտիկան, որից հետո շատ հաճախ մեր ուսանողները հրավիրվում են աշխատանքի հենց գործատուի կողմից։ Նախորդ տարիներին մեր ուսանողները պրակտիկան անց են կացրել այնպիսի վայրերում, ինչպիսիք են One Way Tour տուրիստական գործակալությունը, Արտ Լանչը, Degustation ռեստորանը, Armhotels ընկերությունը և այլն։
Ինչու՞ դիմել
Ինչու՞ դիմել
Մենք առաջարկում ենք․
Ճկուն ծրագիր։ Մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս այն հարմարեցնել սեփական հետաքրքրություններին և կարիերայի պլաններին, ինչպես նաև ստանալ ներկայումս շատ մեծ պահանջարկ վայելող միջդիսցիպլինար կրթություն հետևյալ գործիքների օգնությամբ․
- Ընտրովի առարկաներ
- Կրկնակի դիպլոմ
Ճկուն գրաֆիկ: Ուսանողները կարող են նաև աշխատել ուսումնառության ընթացքում։ Դասընթացները իրականացվում են երեկոյան ժամերին կամ շաբաթ օրը՝ հիբրիդային ձևաչափով։
Հմուտ դասախոսական կազմ։ Մեր դասախոսները պրակտիկ, ոլորտի արհեստավարժ մասնագետներ են, որոնք լսարան են բերում իրենց պրակտիկ փորձը, ներկայացնում են իրական քեյսեր և խնդիրներ, որոնք վերլուծելով ուսանողները կարողանում են արդյունավետ կերպով համադրել տեսականն ու գործնականը։
Ուսուցում ժամանակակից ծրագրերի միջոցով։ Մեզ մոտ ուսուցումը միայն տեսական չէ։ Ուսանողները սովորում և հանձնարարությունները կատարում են այնպիսի արդի ծրագրերի միջոցով ինչպիսիք են Հայկական ծրագրերը, SPSS-ը, Microsoft Project-ը և այլն։
Միջազգային փոխանակման ծրագրերի հնարավորություն բարձր առաջադիմությամբ ուսանողների համար: