Օգոստոսի 25 2020
IMG 3551

ԵՄՀ Դասընթացների կենտրոնի շրջանավարտներին շնորհվեցին ավարտական վկայականներ

ԵՄՀ Դասընթացների կենտրոնի «Պատանի դիվանագետի դպրոց», «Պատանի իրավաբանի դպրոց», «Պատանի բիզնեսմենի դպրոց» և «Ամառային դպրոց-2020» ծրագրերի շրջանավարտներին շնորհվեցին ավարտական վկայականներ:
Պահպանելով անվտանգության կանոնները՝ վկայականները հանձնվեցին Եվրասիա միջազգային համալսարանում: Մասնակիցներին շնորհավորեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Ռեկտորը շնորհավորեց աշակերտներին ծրագիր ավարտելու առթիվ և հավաստիացրեց, որ ծրագրերի շրջանակում ստացած գիտելիքները աշակերտների՝ որպես ապագա մասնագետների կողմնորոշան լավագույն սկիզբ կհանդիսանա: Ռեկտորը հավելեց նաև, որ ծրագրերի արդյունքում մասնակիցների մոտ ձևավորվեցին ընդհանրական գիտելիքներ դիվանագիտության, իրավագիտության, ձեռներեցության վերաբերյալ, աշակերտների մեջ զարգացան իրավաբանին, դիվանագետին, ձեռներեցին բնորոշ հատկանիշներ, նրանք ուղղորդվեցին ինքնուրույն աշխատանքի՝ զարգացնելով սեփական նախաձեռնողականությունը, ծանոթացան մասնագիտության առանձնահատկություններին, ձեռք բերեցին հաղորդակցման ու բանակցային հմտություններ:
Նշենք նաև, որ ծրագրերին ներգրավվեցին տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտներ: Դասընթացների մեկնարկից սկսած՝ կազմակերպվեցին աշակերտների գիտելիքների ստուգում, որոնք շարունակվեցին ինչպես ընթացքում, այնպես էլ ավարտին:
Ինտերակտիվ մեթոդներով հագեցած դասընթացների շրջանակում, դասընթացավարներ Անի Հովասափյանի և Մերի Շահբազյանի նախաձեռնությամբ, մասնակիցները հյուրընկալեցին մասնագետների տարբեր ոլորտներից՝ հարստացնելով իրենց գործնական գիտելիքները:
ՔՈՎԻԴ-ով պայմանավորված՝ դասընթացները մասամբ անցկացվեցին առցանց հարթակում: