Փետրվարի 20 2020
IMG 2096 scaled

Ժամանակի կառավարում. դասին մասնակցեցին քոլեջի ուսանողները

Ս.թ. փետրվարի 20-ին «ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց սեմինար-պարապմունք Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի սաների համար:

Շրջայցից հետո քոլեջի ուսանողները մասնակցեցին «Ժամանակի կառավարում» թեմայով սեմինարին, որը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Գոհար Մելիքբեկյանը: Դասը բաղկացած էր տեսական և գործնական մասերից։ Առաջին մասում քննարկվեցին ժամանակի կառավարման առանձնահատկությունները, առօրյայում կիրառման կարևորությունը, իսկ գործնական մասում թեմայի շրջանակում դասընթացավարի կողմից տրվեց առաջադրանք։

Ինտերակտիվ դասընթացը բավականին ակտիվ ընթացք ունեցավ, ինչը փաստեց քոլեջի սաների հետաքրքրությունը մատուցվող նյութի նկատմամբ:

Հիշեցնենք, որ «ՀՀ քոլեջների աջակցման ծրագիրը» Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից մեկն է, որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը, նպաստել քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացմանը և խորացնել սովորողների մասնագիտական կարողությունները: Ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն քոլեջների ուսանողների համար անցկացվում է սեմինար-պարապմունքներ, որոնք վարում են համալսարանի` եվրոպական բուհերում վերապատրաստված մասնագիտական ամբիոնների դասախոսները:

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի ղեկավարությանը ակտիվ համագործակցության համար: