Եվրասիա միջազգային համալսարանում ավարտվեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի առցանց պաշտպանությունները։
Աշխատանքների թեմաները արդիական էին, որակական առումով աշխատանքների հետազոտական խնդրները սահմանված էին աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև ԵՄՀ հետազոտական ինկուբատորի ու Որակի ապահովման կենտրոնի կողմից մշակված նոր ընթացակարգերին և մեթոդական ցուցումներին համապատասխան, ապագա մասնագետների մոտ ձևավորված էր հետազոտական և վերլուծական մտածելակերպ, ակնառու էին ղեկավար-ուսանող համատեղ հետազոտական աշխատանքները։
Նկատվեց աշխատանքների որակական և մեթոդական առաջընթացը , ինչը շեշտվեց նաև հանձնաժողովների նախագահների և անդամների կողմից: Վերջիններս գնահատեցին նաև ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի մեթոդական ցուցումների վերանայումը՝ յուրաքանչյուր մակարդակի համապատասխանեցումը ՀՀ ՈԱՇ-ի նկարագրիչներին և բուհի որակի ապահովման ներքին մեխանիզմներին։ Այս առումով հատկանշական էր նաև ԵՄՀ ջանքերը անկախ և միևնույն ժամանակ թափանցիկ ու պարզ գնահատման մեխանիզմ մշակելու առումով։ Նշենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, մինչ նախապաշտպանությունը՝ աշխատանքները նախապես գնահատվել էին Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական ինկուբատորի կողմից, բացահայտվել էին բոլոր խնդիրները, որի շնորհիվ պաշտպանության ժամանակ ներկայացվեցին շտկումներով: Համաձայն գործող գնահատման համակարգի յուրաքանչյուր ուսանող գնահատվեց գիտական ղեկավարի, բուհի Հետազոտական ինկուբատորի, գրախոսի և հանձնաժողովի կողմից, որոնց կշռված միջին միավորի արդյունքում էլ ձևավորվեց նրանց վերջնական գնահատականը։
Նշենք նաև, որ գործընթացին ամբողջությամբ հետևել է նաև Որակի ապահովման կենտրոնը, որն առաջիկայում ամբիոններին կտրամադրի գնահատման համապարփակ վերլուծություն՝ հետագա բարելավումների իրականացման նպատակով։
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհավորում է իր բոլոր շրջանավարտներին և մաղթում մասնագիտական հաջողություններ: