Նոյեմբերի 13 2019
IMG 6352

«Վերջին ուսուցիչը» ֆիլմի ստեղծագործական կազմը Եվրասիա միջազգային համալսարանում էր

Այսօր՝ ս.թ. նոյեմբերի 13-ին, Եվրասիա միջազգային համալսարանի հյուրերն էին «Վերջին ուսուցիչը» ֆիլմի գլխավոր հերոսներից Խորեն Լևոնյանը և ստեղծագործական կազմը: Հանդիպման նախաձեռնությունը Եվրասիա միջազգային համալսարանի ավագ դպրոց-վարժարանինն էր, որում ներգրավվեցին վարժարանի և Երևանի ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ, ուսուցիչներ, տնօրեններ:

Հանդիպման սկզբում ստեղծագործական անձնակազմին և լսարանին ողջունեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Ռեկտորը բոլորին դիմեց «աշակերտներ»  եզրույթով, քանզի ըստ նրա, ինչպես ֆլիմի գաղափարախոսությունն է, մենք բոլորս ողջ կյանքում սովորում ենք: Նա ներկայացրեց ֆիլմի իր վերլուծությունը և մաղթեց արդյունավետ քննարկում:

«Մեծ վստահություն կա իմ մեջ, որ այս ուսումնական հաստատությունից մեծ ու լավ մասնագետներ են դուրս գալու ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ աշխարհի: Այնպես որ, սովորե՛ք, սովորե՛ք ու միայն սովորե՛ք»,- այսպես քննարկումը սկսեց անվանի դերասան, ֆլիմում գրականության ուսուցիչ  Վահան Մամյանին մարմնավորած  Խորեն Լևոնյանը:

Հանդիսատեսի շարքերում էր նաև Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի աշակերտուհի Տաթևիկ Պողոսյանը, ում ջերմորեն մտաբերեց Խորեն Լևոնյանը համատեղ նկարահանված մեկ այլ ֆիլմից:

Հարցադրումներով լի հանդիպում-քննարկումն ամփոփվեց ավանդույթ դարձած լուսանկարով: