Փետրվարի 13 2024
jopscip4 1

Թբիլիսիում պաշտոնապես ազդարարվեց «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» նախագիծը 

Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրասիա միջազգային համալսարանը մաս է կազմում «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» նախագծի միջազգային կոնսորցիումին, որը համակարգում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (GIPA): Այս նորարարական նախագիծը նպատակ ունի զարգացնել լավ կառավարումը, խաղաղությունը, անվտանգությունը և մարդկային զարգացումը Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների համար Քաղաքագիտության մագիստրոսի արդիականացված, միջազգայնացված և թվայնացված համատեղ ծրագրի միջոցով:

Նախագիծը նպատակ ունի մշակել համատեղ մագիստրոսական ծրագրի նորարարական ուսումնական ծրագիր և կառավարման մեխանիզմ՝ 2015 թ․ Երևանում ընդունված Համատեղ ծրագրերի հավատարմագրման եվրոպական մոտեցման վերաբերյալ Բոլոնիայի հռչակագրի համահունչ:

Նախագծի մեկնարկային հանդիպմանը մասնակցում էր ԵՄՀ-ի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: