Մարտի 25 2019
image1

Տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելիս

Ս․թ․ մարտի 22-ին ԵՄՀ Կառավարման ամբիոնի դասախոս, տնտ․գիտ․թեկնածու Իլոնա Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Ինտերակտիվ մարքեթինգ» առարկայի շրջանակում երրորդ կուրսի ուսանողներն այցելեցին «Բոնիլատ» ընկերություն։

Այցի հիմնական նպատակն էր դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքներն ամրապնդել գործնականում՝ կազմակերպության օրինակով:

Այցի արդյունքում մասնակիցները ծանոթացան կազմակերպության գործունեությանը, ապրանքատեսականուն, հանդիպեցին արտադրության գծով տնօրենին, որը մանրամասն ներկայացրեց արտադրական գործընթացը, ծանոթացրեց մարքեթինգային ռազմավարությանը։ Վերջինիս շուրջ ուսանողները հնչեցրեցին տարատեսակ հարցեր։