Տեղի է ունեցել «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագրի գործընկեր-մասնակիցների առցանց առաջին հանդիպումը։
Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են հարցեր կապված ծրագրի մեկնարկային աշխատաժողովի կազմակերպման հետ, որը տեղի է ունենալու 2024 թվականի հունվարի 30-31-ը։ Բացի դրանից քննարկվել է Համագործակցության հուշագրի նախնական տարբերակը, ինչպես նաև ծրագրի բյուջեին առնչվող հարցեր։
Ողջույնի խոսքով հանդես են եկել տեղական և ԵՄ գործընկերները, հնչել են առաջարկներ ծրագրի մեկնարկային գործընթացների կազմակերպման վերաբերյալ։