Ս․թ․ դեկտեմբերի 4-ին ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բուհի դասավանդողների համար։ Հանդիպման ժամանակ Միջազգային կապերի կենտրոնի պատասխանատու Նունե Ջոմարդյանը մասնակիցներին ներկայացրեց Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի առանձնահատկությունները, ծրագրի պահանջները, տրամադրեց խորհրդատվություն ծրագրին դիմելու ընթացակարգերի վերաբերյալ։
Հանդիպումն ամփոփվեց հարց-պատասխաններով։