Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի առաջին կուրսի ուսանողները և «Իրավաբանական դպրոցի» աշակերտները «Արդարադատության համակարգը ՀՀ-ում» առարկայի շրջանակներում այցելեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայր:
Ուսանողները և աշակերտները ամբիոնի դասախոսներ Մերի Շահբազյանի և Լիա Թևոսյանի հետ միասին մասնակցեցին քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանի նիստերին, այնուհետև շրջայցից հետո առանձին հանդիպեցին դատավոր Ավագ Գաբրիելյանի հետ և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: