Եվրասիա միջազգային համալսարանի, հենակետային վարժարանի, Օհանյան կրթահամալիրի և «ՆՅՈՒՏՈՆԻԿ» նախակրթարանի սիրելի մանկավարժ-կանայք, մեր սաների մայրեր:
Ջերմորեն և խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի գարնանային տոնի և միամսյակի առթիվ: Կրթական մեր համատեղ գործունեության ընացքում դուք վճռորոշ դեր եք խաղացել, առանձնացել եք նորարարությամբ, կրեատիվ առաջարկություններով, Եվրոպական կրթական մշակույթի ներդրման նախաձեռնություններով: Որակական հենց այս հատկանիշների շնորհիվ է, որ կրթական բոլոր ստորաբաժանումները գործում են պետականորեն հաստատված չափանիշներով:
Կրկին շնորհավորելով բոլորիդ` ցանկանում եմ բարձրաձայնել, որ ձեր առանձնահատուկ շնորհը նպաստեց ծնողների կողմից մեր կառույցների նկատմամբ հավատի ձևավորմանը: Ոչ պակաս կարևոր էր տարիների ընթացքում ծնողների կողմից վստահությունը, ինչն անչափ պարտավորեցնող է;
Մեր համատեղ հաջողության գրավականը հե’նց հավատն է ու փոխվստահությունը: