Դեկտեմբերի 04 2019
thumbnail նձակ 044

ԵՄՀ ուսանողները մասնակցեցին «Հայ գործարարների գրքեր` Նոր Հայաստանին» խորագրով մոտիվացիոն հարթակին

Ս․թ․ նոյեմբերի 28-ին Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանի նախաձեռնությամբ բուհի ուսանողները և ավագ դպրոց-վարժարանի աշակերտները մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի  մոտիվացիոն հարթակին՝ «Հայ գործարարների գրքեր` Նոր Հայաստանին» խորագրով։  Հանդիպմանը մասնակցում էին «Չոր մարքեթինգ» գրքի և կուրսի հեղինակ, գործարար, «Մանթաշով» գործարարների միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը, «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գրքի հեղինակ, գործարար, Սամվել Աղաջանյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը, որոնք ներկայացրին իրենց գրքերի ստեղծման նախապատմությունը, արդյունավետ բիզնես սկսելու սկզբունքները և հետագա զարգացման մարքեթինգային գործիքները, ինչպես նաև կիսվեցին սեփական բիզնես հիմնելու, հաջողություններ գրանցելու իրենց փորձով, հմտություններով ու գիտելիքներով, գրքի շնորհանդեսի ձևաչափով:

Հանդիպումն ամփոփվեց հարց-պատասխանի միջոցով կազմակերպված քննարկմամբ։