Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի ՈՒԽ նախագահ, իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էդգար Մանուչարյանը և ՈՒԽ Ուսումնագիտական հանձնաժողովի փոխնախագահ, իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Հարությունյանը մասնակցեցին ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի կողմից կազմակերպված՝ «Հանցավորության հակազդման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով ուսանողական գիտաժողովին։
Սոնա Հարությունյանը հանդես եկավ «Կիբեռանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը», իսկ Էդգար Մանուչարյանը՝ «Հռոմի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության կողմից դրա վավերացման հիմնախնդիրները» զեկույցներով:
Որպես լավագույն հետազոտություններ, առաջիկայում ԵՄՀ ուսանողների գիտական հոդվածները կտպագրեն համապատասխան ժողովածուում։