Ջերմ ողջույններ հեռավոր Չեխիայից…
Այս պահին Չեխիայի Մասարիկ համալսարանում Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում իրենց ուսումնառություն են ստանում Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Մարիամ Հովհաննիսյանը և Ռուբինա Սուքիասյանը:
«Արդեն երկու շաբաթ է, ինչ սկսվել են մեր դասերը: Փորձում ենք լավագույնս դրսևորել մեզ և ակտիվ մասնակցել կրթական գործընթացին: Գալուց ի վեր ակտիվ մասնակցություն ենք ունեցել և շարունակում ենք ունենալ կազմակերպվող միջոցառումներին: Ամենանշանավորներից մեկը եղել է «Միջազգային ընթրիքը», որին մասնակից երկրներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ազգային խոհանոցը, իսկ մենք, ինչ խոսք, չէինք կարող անմասն մնալ այս ամենից և մեծ ոգևորությամբ մեր օտարերկրացի ընկերներին ծանոթացրեցինք մեր ազգային կերակուրների հետ: Առաջիկայում պատրաստվում ենք ներկայացնել մեր երկիրը նոր միջոցառման շրջանակներում և ամենաջերմ ողջույններն ենք ուղարկում Եվրասիա միջազգային համալսարանի բոլոր ուսանողներին և աշխատակազմին», — կիսվում են իրենց տպավորություններով Ռուբինան և Մարիամը:
Իսկ մեզ մնում է աղջիկներին մաղթել հաղթանակներով լի ուսումնական գործընթաց և հայտնել, որ մեծ ոգևորությամբ կհետևենք նրանց նոր ձեռքբերումներին:
Հոկտեմբերի
03
2018