ԼՍԱՐԱՆՆԵՐ
Կոնֆերանս սրահներ
Եվրասիա միջազգային համալսարանը կարճաժամկետ և երկարաժամկետ օգտագործման նպատակով տրամադրում է 30-60 տեղանոց կոնֆերանս սրահ ՝ կահավորված ժամանակակից բոլոր սարքավորումներով: Կոնֆերանս սրահը հարմար է համաժողովների, դասախոսությունների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացման համար: Համալսարանը տրամադրում է նաև մինչև 150 տեղանոց դահլիճ՝ հանդիսությունների և տարբեր ձևաչափերով միջոցառումների կազմակերպման համար։ Տրամադրվում է նաև աշխատանքային սենյակներ՝ միաժամանակյա սեմինարների, թրեյնինգների իրականացման համար։
Համակարգչային սրահներ
ԵՄՀ-ի լսարաններում անցկացված է համակագչային և պրոյեկտորային ցանց: Լսարաններում ուսանողները կարող են օգտվել համակարգչային սարքավորումներից: Ուսանողները կարող են օգտվել ինչպես լսարանների, այնպես էլ համակարգչային լսարանի համակարգիչներից: Բոլոր համակարգիչներն ունեն ADSL ինտերնետային արագ կապ:
Այդ հնարավորությունները ստեղծված են, որպեսզի ուսանողները կատարեն ուսումնառության ընթացքում տնային և ինքնուրույն աշխատանքներ և հանձնարարություններ:
Հարմարություններ հատուկ կարիքներով անձանց համար
Եվրասիա միջազգային համալսարանի համար հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության կազմակերպումը ռազմավարական առաջնահերթություններից է, և համալսարանը շարունակաբար, բոլոր շահառուների հետ սերտ համագործակցությամբ ջանում է ապահովել ուսանողների բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացումը:
Առկա հարմարությունները.
- Վերելակ,
- Հարմարեցված սանհանգույցներ,
- Համապատասխան բարձրության գրասեղաններ,
- Դասերը կազմակերպվում են այն լսարաններում, որոնք առավելապես հարմար են տեղաշարժվելու համար /դռան լայնություն, լսարանում ազատ տեղաշարժվելու հնարավորություն, համապատասխան տեխնիկական միջոցների առկայություն /տեսողական խնդիրներ ունեցող ուսանողների համար/, համապատասխան աուդիոտեխնիկայի առկայություն
- Ուսանողն ունենում է աշխատակից կամ կամավոր-ուսանողներ, ովքեր աջակցում են կարիքներով ուսանողներին համալսարանում ուսումնառության ընթացքում:
- Առկա է խոշորացնող սարք /magnification device, document camera/
- Ուսումնառության բոլոր նյութերը տեղադրվում են վիրտուալ լսարանում, դասախոսություն գրելու անհրաժեշտություն չի առաջանում,
- Վիրտուալ լսարան մուտք ստանալու և համակարգից օգտվելու հմտությունների զարգացման առումով ուսանողին աջակցում է գրադարանի համապատասխան աշխատակիցը,։