Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարում երրորդ կուրսի ուսանողները «Գործառնական կառավարման հիմունքներ» առարկայի շրջանակներում դասախոս Արտաշես Եղիազարովի ուղեկցությամբ այցելեցին «Սոլարոն» արևային վահանակների արտադրությամբ զբաղվող ընկերություն:
Մարքեթինգային բաժնի ղեկավար Արթուր Արզումանյանը և մարքեթինգի մենեջեր Հայկ Հայրապետյանը ուսանողներին ծանոթացրեցին ընդհանուր արտադրական գործընթացին, արտադրության կազմակերպման ներքին լոգիստիկային, պահեստի կառավարման և որակի վերահսկման համակարգերին: