Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոնը հայտարարում է հետազոտությունների փոքր դրամաշնորհների մրցույթ (2023-2024)
Հետազոտական ծրագրերը պետք է ուղղված լինեն «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի համատեքստում ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին, լինեն կայուն զարգացման 17 նպատակներից 9-ի սահմաններում (ԿԶՆ 1․ Աղքատության վերացում, ԿԶՆ 2․ Սովի վերացում ,ԿԶՆ 3․ Ամուր առողջություն և բարեկեցություն, ԿԶՆ 4․ Որակյալ կրթություն, ԿԶՆ 8․ Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ, ԿԶՆ 10․ Անհավասարությունների վերացում, ԿԶՆ 12․ Պատասխանատու սպառում և արտադրություն, ԿԶՆ 16․ Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ, ԿԶՆ 17․ Գործընկերություններ հանուն նպատակների)։
Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից և նպատակ ունի աջակցելու այն հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել հետազոտություններ` բացահայտելու «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի համատեքստում ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, հստակ մեթոդաբանական գործիքների կիրառմամբ ներկայացնել ապացույցների վրա հիմնված եզրակացություններ և մշակելու կիրառական լուծումներ։ Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի նաև խթանելու ակադեմիական, պետական և մասնավոր մարմինների միջև համագործակցության հաստատումը։
Հետազոտական աշխատանքների արդյունքները կարող են ներկայացվել հետևալ ձևաչափերից որևէ մեկով.
- Հետազոտական ծրագիր/հաշվետվություն (նվազագույնը 15 000 բառ)
- Քաղաքականության վերլուծություն (policy brief) (ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն, վերլուծություն և առաջարկությունների մշակում)
- Քեյս՝ ուսումնամեթոդական նպատակներով կիրառելի
- Մեթոդական ձեռնարկ/դասագիրք/ժողովածու/ուղեցույց և այլն
ԵՄՀ հետազոտական կենտրոնը, հետազոտողի/խմբի հետ կքննարկի արդյունքների հրապարակայնացման ձևաչափը, անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն հավելյալ ֆինանսական ռեսուրսներ՝ արդյունքները տպագրելու նպատակով (ձեռնարկ/դասագիրք/ ուղեցույց/ժողովածու և այլն)։
Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել թիմային կամ անհատական հայտեր։
Առավելությունը կտրվի․
- ԵՄՀ ակադեմիական աշխատակազմի անհատական ծրագրերին,
- Ուսանող-դասախոս համատեղ հետազոտություններին,
- Թիմային ծրագրերին, որոնց առնվազն մեկ անդամը ԵՄՀ ակադեմիական աշխատակից է, ասպիրանտ կամ հայցորդ:
Ֆինանսավորման չափը.
Անհատական ծրագրերի դեպքում կտրամադրվի մինչև 200 000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն, թիմային աշխատանքների դեպքում՝ մինչև 300 000 ՀՀ դրամ։ Ինչպես անհատական, այնպես էլ թիմային ծրագրերի դեպքում բյուջեի ծախսման սահմանափակումներ չկան․ գումարը կարող է ծախսվել ինչպես դաշտային և այլ հետազոտությունների, այնպես էլ անհատի կամ թիմի անդամների վարձատրության կամ այլ ծախսերի համար։
Ով կարող է դիմել.
- Ծրագիրը բաց է․
- համալսարանների դասախոսների և հետազոտողների,
- հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների, փորձագետների և խորհրդատուների համար:
- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ օտարազգի հետազոտողները։
- Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով:
Հետազոտության իրականացման առավելագույն ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։
Պահանջներ.
- Արդյունքներն անհրաժեշտ է ներկայացնել և հրապարակայնացնել ԵՄՀ-ում իրականացվող ամենամյա գիտաժողովներից որևէ մեկի ընթացքում։
- Արդյունքների տպագրումը և հանրայնացումն իրականացվում է ԵՄՀ Հետազոտական կենտրոնի կողմից։ Ստացված արդյունքների տպագրման դեպքում նշվում է․ «Հետազոտական ծրագիրը հովանավորվել է Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոնի կողմից», տեղադրվում է ԵՄՀ լոգոն։ Գրախոսողների կողմից դրական եզրակացության դեպքում ձեռնարկի խմբագրման, ձևավորման և հրատարակման աշխատանքները կազմակերպում է ԵՄՀ Հետազոտական կենտրոնն անվճար։
Դասընթացներ.
ԵՄՀ Հետազոտական կենտրոնն առաջարկում է նաև ավճար դասընթացներ՝ հետազոտական մեթոդաբանության և կարողությունների զարգացման ուղղությամբ։ Ցանկության դեպքում դրամաշանորհային ծրագրի դրամաշնորհառուները կարող են անվճարմ ասնակցել կենտրոնի կողմից առաջարկվող դասընթացներին, որի ժամանակացույցը կուղարկվի հավելյալ։
Դիմումների ներկայացում.
Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների հայտադիմումը` ստորև ներկայացված ձևաչափով։
Մրցույթի հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն` ըստ սահմանված ձևի:
Հայտում ներկայացվում են․
- հետազոտության հեղինակի (հետազոտական խմբի ղեկավարի) և ծրագրում ներգրավված այլ անձանց անուններն ու կենսագրական տվյալները (CVs),
- առաջարկվող ծրագրի մանրամասն նկարագիրը (Հավելված),
- նախկինում իրականացրած հետազոտության նմուշ (կամ հղում), թիմային ծրագրերի դեպքում՝ առնվազն ղեկավարինը:
Վերոհիշյալ բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է մեկ նամակով ուղարկել research. center@eiu.am հասցեին՝ վերնագրելով․«Փոքր դրամաշնորհային մրցույթի հայտադիմում»։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023 թ.մարտի 21-ը:
Կայուն զարգացման նպատակների մասին
2015թ. սեպտեմբերին աշխարհի ավելի քան 150 երկրների առաջնորդները ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակում մասնակցեցին ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովին՝ պաշտոնապես ընդունելու կայուն զարգացման նոր հավակնոտ օրակարգը:
ՄԱԿ-ի 193 անդամ պետություններ համաձայնության եկան «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որի մեջ ներառված են հռչակագիրը, կայուն զարգացման 17 նպատակներն ու 169 թիրախները, նպատակների իրականացման միջոցների ու վերանայված գլոբալ համագործակցությանը վերաբերող բաժինը, ինչպես նաև դիտարկման ու հետագա գործողությունների ծրագրային շրջանակը:
Հետազոտության շրջանակը բավականին լայն է՝ հնարավորություն ընձեռելով տարբեր ոլորտների մասնագետների մասնակցության։ Ստորև ներկայացնում ենք առցանց աղբյուրներ, որտեղ կարող եք մանրամասն տեղեկատվություն և վերլուծություններ գտնել Կայուն զարգացման նպատակների և ՀՀ առկա իրավիճակի մասին։
ԵՄՀ հետազոտական կոնտրոնի մասին
Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնը հանդիսանում է բուհի կառուցվածքային միավոր և հիմնադրվել է 2019 թվականին, որպես` հետազոտական ինկուբատոր, այնուհետև վերանվանվել: Հետազոտական կենտրոնը նպատակ ունի խթանելու համագործակցությունը, աջակցելու հետազոտողներին՝ գաղափարից մինչև իրականացում և հրապարակում։ Կենտրոնը նպատակ ունի նաև զարգացնելու ռազմավարական համագործակցություններ ակադեմիական ոլորտի և արդյունաբերության միջև, ապահովելու ուսանողների, հետազոտողների և ներդրողների սերտ համագործակցությունը։ Հետազոտական կենտրոնը ապահովում է ռեսուրսներ, վերապատրաստման անվճար ծրագրեր, մենթորություն ինչպես ՀՀ, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Կենտրոնն ապահովում է նաև անվճար կոնֆերանս սրահներ և լսարաններ: Գիտական հանրույթի ներկայացուցիչների համար հասանելի է հետազոտողների համատեղ աշխատանքի ԵՎՐԱՍԻԱ սրահը (EURASIA Coworking spacefor researchers)։
Ձևաչափեր
Ներբեռնել՝Հավելվածը