Սեպտեմբերի 01 2017
IMG 2390

Շնորհավո΄ր նոր ուսումնական տարեսկիզբ

IMG 2354Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտորատը և հենակետային վարժարանի տնօրենությունը շնորհավորում են բոլոր ուսանողներին և աշակերտներին  նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա առթիվ՝ ցանկանալով  ուսումնառության հաջող սկիզբ և լուսավոր ճանապարհ:
Թո΄ղ նոր ուսումնական տարին լինի հույսերի ու նպատակների իրագործման, գիտելիքի ձեռքբերման արգասաբեր տարի:
Շնորհավորում ենք նաև մեր սաների ծնողներին և վստահեցնում, որ ձեր երեխաների ուսուցման և դաստիարակության գործը հուսալի ձեռքերում է: Մեր կողմից վստահություն ենք հայտնում, որ իրականացվող ուսումնական գործընթացների վերջնաարդյունքները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը:

Գիտելիքի օրվա մեր բարեմաղթանքները ուղղում ենք նաև ուսուցչական ու դասախոսական կազմին և ցանկանում, որ աշխատանքային նոր լիցքերով ու եռանդով, համատեղ ջանքերով մեր կրթական օջախը դարձնենք առավել կատարյալ ու մրցունակ: