Եվրասիա միջազգային համալսարանը հաստատեց նոր համագործակցություն Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի հետ:
Համագործակցության պայմանագիրը կնքելուց հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ մշակված ծրագրերով կնպաստեն մասնագիտական կրթության արդյունավետության բարձացմանը:
ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, կարևորելով կայուն և երկարատև համագործակցությունը, նշեց, որ այն հնարավորություն կընձեռի դեռևս ուսման ժամանակահատվածում լավագույնս նպաստելու քոլեջի սաների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորմանը, կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը:
Քոլեջի տնօրեն Անուշ Խուրշուդյանը, բարձր գնահատելով ԵՄՀ պատրաստակամությունը, համոզմունք հայտնեց, որ բուհ-քոլեջ համատեղ ծրագրերի իրականացումը և առաջավոր փորձի փոխանակումը կնպաստի սովորողների մասնագիտական կրթության խնդիրների լուծմանը: