Իրավագիտության ամբիոնի դասախոս Նարեկ Տեր-Օհանյանը 2016թ-ի դեկտեմբերի 13-ին իրականացրեց գիտագործնական սեմինար «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերլուծություն և օրենսդրական թերությունների վերհանում» թեմայով։ Սեմինարավարը ներկայացրեց տնտեսական հանցագործությունների ընդհանուր բնութագիրը և վերլուծեց մի քանի հանցագորրծությունների հանցակազմեր` առանձնակի ուշադրություն դարձնելով առևտրային կաշառքին, կեղծ սնանկությանը, վարկը ոչ նպատակային օգտագործելուն և այլն։
Քննարկում ծավալվեց ՀՀ Քրեական օրենսդրության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում առկա օրենսդրական թերությունների շուրջ, համեմատականներ անցկացվեցին առաջարկվող նոր ՀՀ Քրեական օրենսգրքի նախագիծ հայեցակարգի դրույթների ուղղությամբ:
Ըստ Ն.Տեր-Օհանյանի՝ ՀՀ գործող Քրեական օրենսգրքի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում ներառված մի շարք հոդվածներ, կախված իրենց նվազ վտանգավորության աստիճանից, ապաքրեականացման կարիք ունեն: Բանախոսը մատնանշելով առևտրային կաշառք հոդվածում առկա օրենքի բացը, մասնավորապես կաշառքի միջնորդի վերաբերյալ, նշեց, որ կա անհրաժեշտություն օրենքում նախատեսել կամ վերաձևակերպել առևտրային կաշառքի դիսպոզիցիան: Ծավալվեց ակտիվ քննարկում բարձրացված հարցերի շուրջ։
Հանդիպմանը ներկա էին թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ և դասախոսներ։