Այս օրերին Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանում Եվրասիա միջազգային համալսարանում է Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի հետազոտող Բրան Բարալ Բուկետան: Վերջինիս համալսարանում առաջինը դիմավորեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Ռեկտորը կարևորեց Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի հետ ակտիվ համագործակցությունը և մասնավորապես՝ ասպիրանտների, հետազոտողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակումը, այնուհետև հանգամանալից հետաքրքրվեց Բրանի հետազոտությամբ։ Այնուհետև քննարկեցին երկու պետությունների՝ Հայաստանի և Իսպանիայի բարձրագույն կրթական համակարգերի, պետական և մասնավոր համակարգերի կառավարման առանձնահատկությունները:
Նշենք, որ վաղը՝ ս.թ. հոկտեմբերի 22-ին, Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի հետազոտող Բրան Բարալ Բուկետա կանցկացնի առաջին բաց դասախոսությունը՝ Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում՝ «Նախկին և նոր պետական կառավարման համակարգերի տարբերությունները» թեմայով: