Փետրվարի 20 2019
IMG 5717

Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ուսանողների առաջին օրը Եվրասիա միջազգային համալսարանում

IMG 5693

 

Այսօր՝ ս.թ. փետրվարի 20-ին, Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը դիմավորեց Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանից ժամանած ուսանողներին: Վերջիններիս առաջինը ողջունեց բուհի ռեկտոր Ս.Օհանյանը: Ռեկտորը վստահեցրեց օտարերկրյա ուսանողներին, որ Հայաստանում նրանք ձեռք կբերեն շատ լավ ընկերներ,  հնարավորություն կունենան առավել մոտից ծանոթանալու IMG 5696աշխարհում առաջին և ամենահին քրիստոնյա երկրի պատմությանն ու մշակույթին: Նա տղաներին մաղթեց հաջողություն ուսումնառության գործընթացում և համոզմունք հայտնեց, որ էրազմուս+ ուսանողների  փոխանակման միջազգային ծրագիրը լավագույն ուղին է միջմշակութային փորձի և գիտելիքի փոխանակման:

IMG 5698Իսպանացի ուսանողների համար անակնկալ ընդունելություն էր պատրաստել համալսարանի Ուսանողական խորհուրդը: Ուսանողները մանրամասն ներկայացրին համալսարանի կառուցվածքը և պատրաստակամություն հայտնեցին  ուսումնառության ողջ ընթացքում  մշտապես աջակցել տղաներին: