Այսօր ժամը 12-ից կշարունակվի «Ռուսաստան-Ուկրաինա. պատերազմ, պետականաշինություն և փոփոխվող աշխարհաքաղաքականություն Եվրասիայում» խորագրով երկօրյա ամառային ինստիտուտը:
Այսօր հնարավորություն ունեք լսելու ԱՄՆ-ի և Հայաստանի առաջատար փորձագետներից ԱՄՆ Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանին, Նեւադա համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ներսես Կոպալյանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, Միջազգային հարաբերությունների և անվտանգության անկախ փորձագետ Սոսի Թաթիկյանին և այլք:
Այս ամառային ինստիտուտի համահովանավորն է National Association for Armenian Studies and Research – NAASR հիմնադրամը և Ժան Մոնե մոդուլը։
Ամառային ինստիտուտիը տեղի է ունենում Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս դահլիճում (Ազատության 24/2, 425 լսարան):