Փետրվարի 07 2023

Հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթաց ԵՄՀ-ում

ԵՄՀ հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ բակալավրի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար  օրերս իրականացվեց հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթաց, որի ընթացքում անդրադարձ կատարվեց  ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի մեթոդական ցուցման պահանջներին, օգտագործված աղբյուրների մատենագիտական տվյալների ներկայացման առանձնահատկություններին (ԵՄՀ օրինակով) և գրագողությանը՝ որպես ակադեմիական անազնվության տեսակին։

Դասընթացը վարեց հետազոտական կենտրոնի ղեկավար, իրավագիտության ամբիոնի դասախոս Լիա Թևոսյանը։

Հանդիպման ընթացքում ներկա ուսանողները հնչեցրեցին հետաքրքրաշարժ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։

Tags: