Հոկտեմբերի 05 2020
IMG 9040

ԵՄՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվան նվիրված

Սիրելի՛ ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ձեր անձնվեր ու հոգատար աշխատանքով դուք արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում: Այսօրվա մարտնչող, գրագետ, իր հայրենիքին անմնացորդ նվիրված, խիզախ հայորդին, որն այսուհետ մեր պատմության հաղթանակած նոր ու ճակատագրական էջն է շարադրելու, որդեգրել է իր գործին անվերապահորեն նվիրված ուսուցչի սուրբ առաքելությունը:
Խաղաղություն ձեր ընտանիքներին ու մեր հայրենիքին:
Հարգանքներով՝
ԵՄՀ ռեկտոր, Եվրասիա վարժարանի տնօրեն, աշխ.գիտ.դոկտոր,
պրոֆեսոր Սուրեն Օհանյան