Կարևորելով յուրաքանչյուր աշխատակցի և ուսանողի առողջությունը՝ Եվրասիա միջազգային համալսարանը կշարունակի իր գործունեությունն իրականացնել առցանց տիրույթում:
Մեր թիմի համախմբված և ակտիվ աշխատանքի շնորհիվ ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ պայմանները ինչպես աշխատակիցների, այնպես էլ դասախոսների և ուսանողների հետ այս ձևաչափում հմտությունների զարգացման համար:
Տնից աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար այդուհանդերձ խորհուրդ ենք տալիս ԵՄՀ թիմի բոլոր աշխատակիցներին.
- Աշխատանքի վայրից վերցնել այն ամենը, ինչը կարող է անհրաժեշտ լինել տնից աշխատելու համար: Ցանկալի է դա անել մյուս աշխատակիցներից զատ, վերջիններիս հետ նախապես տարբեր ժամեր պայմանավորվելով՝ նվազեցնելով հանդիպումների հավանականությունը։
- Համագործակցել գործընկեր կազմակերպությունների, հրավիրյալ դասախոսների հետ՝ տեղեկացնելով ֆորս մաժոր իրավիճակի պատճառով ժամկետների փոփոխությունների մասին և չեղարկելով սույն ժամանակահատվածում բուհում հանդիպումները:
- Պարբերաբար ստուգել էլեկտրոնային հասցեները՝ բուհի ղեկավարության և գործընկերների նամակագրությանը ժամանակին ծանուցվելու և փոխադարձ կապը պահպանելու համար:
- Ստորաբաժանումների ղեկավարներին կոչ ենք անում մշտապես ուշադրության կենտրոնում պահել համալսարանի պաշտոնական էլեկտրոնային համակարգերը. տեխնիկական խնդիրներ նկատելու դեպքում անհապաղ տեղյակ պահել մասնագետին:
- Պարբերաբար հետևել ՀՀ Առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական աղբյուրների ցուցումներին, պահպանել անհրաժեշտ կանոնները:
- Այս ժամանակն օգտագործել արդյունավետ կերպով՝ ինքնազարգացման, նոր հմտությունների ձեռքբերման, հետազոտության և ընթերցանության վրա:
Առողջ եղե՛ք: