Մայիսի 19 2023
img 6127

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը որպես մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմ» թեմայով սեմինար ԵՄՀ-ում

Այօսր Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վարպետության դաս «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը որպես մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմ. գործնական տեսակետներ» թեմայով։

Բանախոսությամբ հանդես եկան ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ Արմեն Ադրիկյանը և Արմեն Հարությունյանը։

Փորձառու մասնագետները սեմինարն անցկացրեցին ինտերակտիվ և պրակտիկ առաջադրանքների քննարկումների ու մասնագիտական հարցերի ձևաչափով։

img 6132

img 6134

img 6155

img 6157