Հունիսի 16 2023
12

Միջազգային ամսագրերում տպագրվող հոդվածներին ներկայացվող արդի պահանջներն ու առանձնահատկությունները. սեմինարը վարեց դոցենտ Կատերինա Ալթունյանը

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «Միջազգային ամսագրերում տպագրվող հոդվածներին ներկայացվող արդի պահանջներն ու առանձնահատկությունները» թեմայով դասախոսների հետազոտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումը:

Վերապատրաստումն անցկացրեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, միջազգային ամսագրերում տպագրված հոդվածների հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Կատերինա Ալթունյանը:

Բանախոսը վերապատրաստման ընթացքում մանրամասն անդրադարձավ միջազգային ամսագրերում հոդված տպագրելու շրջափուլերին, ինքնագնահատմանը, հոդվածի համար առաջադրվող կառուցվածքին, առանձնահատկություններին:

Վերապատրաստումն ընթացավ ակտիվ քննարկման մթնոլորտում: