Ս.թ. հունիսի 6-ին ԵՄՀ իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Կանանց իրավունքներն ու խտրականությունը» խորագրով հետազոտական նախագծի արդյունքների ներկայացում նույն ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ։
Ապագա իրավաբանները ներկայացրին մարդու իրավունքների ժամանակակից իրավաընկալման հիմնական հայեցակարգերը, խոսեցին կանանց իրավունքների, իրավունքների պաշտպանության հիմնական աղբյուրների, իրավահավասարության, կանանց նկատմամբ իրականացվող գենդերային խտրականության դրսևորումների մասին:
Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին հետազոտական նախագծի շրջանակներում կանանց իրավունքների վերաբերյալ իրականացված սոցիալական հարցման արդյունքները, որն իրականացվել էր ԵՄՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում:
Ներկայացումը ուղեկցվեց քննարկումներով, որում ակտիվ ներգրաված էին իրավագիտության ամբիոնի ուսանողները և թեմայով հետաքրքրված այլ մասնակիցները: