Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոնը ավարտական կուրսերի ուսանողների համար կազմակերպել էր հերթական սեմինարը։
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Երանուհի Մանուկյանը սեմինարին ներկայացրեց ավարտական աշխատանքների պատրաստման և պաշտպանության գործընթացը։
Բանախոսը անդրադարձավ ավարտական աշխատանքների պատրաստման բովանդակային առանձնահատկություններին, շնորհանդեսի պատրաստման սկզբունքներին, պաշտպանության ընթացակարգին ու գնահատմանը։
Երանուհի Մանուկյանը ուսանողների հետաքրքրաշարժ հարցերին տվեց սպառիչ պատասխաններ։