Նոյեմբերի 29 2016
Image 47

Փոխանակման ծրագրերի հայտարարություններ

 

universitat_valencia1․ Իսպանիայի Վալենսիա Համալսարան (6 տեղ՝ բակալավրիատ)․
– նոմինացնում է ԵՄՀ հանձնախումբը մինչև ս․թ․ նոյեմբերի 15-ը,
– նոմինացված ուսանողը էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է դիմելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը,
– ուսանողը դիմում է մինչև դեկտեմբերի 10-ը։

Ավելին․ http://www.uv.es/uvweb/college/en/international-relations/international-relations/erasmus-study-programme/incoming/general-information-1285846947811.html
2․ Իսպանիայի Սանտիագո Դե Կոմպոստելլա համալսարան (2 տեղ՝ բակալավրիատ)․
– նոմինացնում է ԵՄՀ հանձնախումբը մինչև ս․թ․ դեկտեմբերի 21-ը,usc_shield
– նոմինացված ուսանողը էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է դիմելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը,
– ուսանողը ներկայացնում է փաստաթղթերը Փետրվար ամսվա ընթացքում։

http://www.usc.es/en/perfis/internacional/programas/erasmus/estudantes_incoming.html
3․ Վարշավայի Բնական գիտությունների համալսարան (1 տեղ՝ մագիստրատուրա)․
– Ուսանողը լրացնում է դիմում հայտը և ներկայացնում փաստաթղթերը հետևյալ հղմամբ ներկայացված պահանջներով մինչև ս․թ warsawդեկտեմբերի 11-ը․

– Դիմելու համար անհրաժեշտ է ԵՄՀ կողմից ստանալ պաշտոնական տեղեկանք գնահատականների վերաբերյալ, որը ԵՄՀ-ն կտրամադրի միայն բարձր առաջադիմությամբ, անգլերենի իմացությամբ և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին։ Առանց տեղեկանքի և նախապես համաձայնեցման ուսանողը չի կարող վերբեռնել դիմումը։
4․ Սալոնիկի Արիստոտելի համալսարան (1 տեղ՝ ասպիրանտուրա)logo-apth-text2
– Կնոմինացվեն առնվազն երկրորդ կուրսի, անգլերենի իմացությամբ և բարձր առաջադիմությամբ ասպիրանտներ մինչև հոկտեմբերի 25-ը,
– Նոմինացված ասպիրանտը կստանա դիմելու ընթացակարգը և փաստաթղթերի ցանկը։

https://www.auth.gr/en/erasmus

  1. Վիլնիուսի Միկոլաս Ռոմերիս համալսարան (2 տեղ` բակալավր կամ մագիստրոս)mykolas_romeris_university_logo-svg
    – նոմինացնում է ԵՄՀ հանձնախումբը մինչև ս․թ․ նոյեմբերի 12-ը,
    – նոմինացված ուսանողը էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է դիմելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը,
    – ուսանողը ներկայացնում է փաստաթղթերը փետրվար ամսվա ընթացքում։

https://www.mruni.eu/en/prospective_students/erasmus/
ԵՄՀ-ն փոխանակման ծրագրերին մասնակցելու, ԵՄՀ կողմից նոմինացվելու ցանկության դեպքում  խնդրում ենք ԼՐԱՑՆԵԼ ձեր տվյալները հետևյալ հղումով /եթե մինչ այժմ չեք լրացրել/։ http://goo.gl/KgQNGu

Տվյալները բազայում ներգրավվելը, սակայն երաշխիք չէ մասնակցության։ ԵՄՀ կողմից նոմինացվում են միայն լավագույն ուսանողները՝ ըստ հաստատված գնահատման համակարգի առավելագույն միավորներ ապահոված։

Ուսանողների նոմինացիայի ժամանակ հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը՝ ՄՈԳ-ը (40%), անգլերենի իմացությունը (40%), հասարակական ակտիվությունը (20%): Ընդունող բուհը կարող է առաջադրել հավելյալ պահանջներ։