Հոկտեմբերի 08 2019
Grant image

Փոքր դրամաշնորհների ՄՐՑՈՒՅԹ

Grant image 1
Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական ինկուբատորը հայտարարում է հետազոտությունների փոքր դրամաշնորհների մրցույթ (2019-2020)

Հետազոտական ծրագրերը պետք է ուղղված լինեն«Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի համա­տեքստում ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին, լինեն կայուն զարգացման 17 նպա­տակների սահմաններում։

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու այն հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրա­կա­նաց­նել հետազոտություններ` բացահայտելու «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի հա­մա­տեք­ստում ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, հստակ մեթոդաբանական գործիքների կիրառ­մամբ ներկայացնել ապացույցների վրա հիմնված եզրակացություններ և մշակելու կիրառական լուծումներ։ Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի նաև խթանելու ակադեմիական, պետական և մասնավոր մարմինների միջև համագործակցության հաստա­տու­մը։

Հետազոտական աշխատանքների արդյունքները կարող են ներկայացվել հետևալ ձևաչափերից որևէ մեկով.

  • Հետազոտական ծրագիր/հաշվետվություն (նվազագույնը 15 000 բառ)
  • Քաղաքականության վերլուծություն (policy brief) (ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն, վերլուծություն և առաջարկությունների մշակում)
  • Քեյս՝ ուսումնամեթոդական նպատակներով կիրառելի
  • Մեթոդական ձեռնարկ/դասագիրք/ժողովածու/ուղեցույց և այլն

ԵՄՀ հետազոտական ինկուբատորը, հետազոտողի/խմբի հետ կքննարկի արդյունքների հրապարակայնացման ձևաչափը, անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն հավելյալ ֆինանսական ռեսուրսներ՝ արդյունքները տպագրելու նպատակով (ձեռնարկ/դասագիրք/ ուղեցույց/ժողովածու և այլն)։

Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել թիմային կամ անհատական հայտեր։

Առավելությունը կտրվի

  • ԵՄՀ ակադեմիական աշխատակազմի անհատական ծրագրերին,
  • Թիմային ծրագրերին, որոնց առնվազն մեկ անդամը ԵՄՀ ակադեմիական աշխատակից է, ասպիրանտ կամ հայցորդ:

Ֆինանսավորման չափը

Անհատական ծրագրերի դեպքում կտրամադրվի մինչև 200 000 ՀՀ դրամ ֆինանսական աջակ­ցութ­յուն, թիմային աշխատանքների դեպքում՝ մինչև 300 000 ՀՀ դրամ։ Ինչպես անհատական, այնպես էլ թիմային ծրագրերի դեպքում բյուջեի ծախսման սահմանափակումներ չկան․ գումարը կարող է ծախսվել ինչպես դաշտային և այլ հետազոտությունների, այնպես էլ անհատի կամ թիմի անդամների վարձատրության կամ այլ ծախսերիհամար։

Ով կարող է դիմել

  1. Ծրագիրը բաց է․
  • համալսարանների դասախոսների և հետազոտողների,
  • հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների, փորձագետների և խորհրդատուների համար:
  1. Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ օտարազգի հետազոտողները։
  2. Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով:

 

Հետազոտության իրականացման առավելագույն ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

Պահանջներ

  • Արդյունքներն անհրաժեշտ է ներկայացնել և հրապարակայնացնել ԵՄՀ-ում իրականացվողամենամյա գիտաժողովներից որևէ մեկի ընթացքում։
  • Արդյունքների տպագրումը և հանրայնացումն իրականացվում է ԵՄՀ Հետազոտական ինկուբատորի կողմից։ Ստացված արդյունքների տպագրման դեպքում նշվում է․  «Հետազոտական ծրագիրը հովանավորվել է Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական Ինկուբատորի կողմից», տեղադրվում է ԵՄՀ լոգոն։ Գրախոսողների կողմից դրական եզրակացության դեպքում ձեռնարկի խմբագրման, ձևավորման և հրատարակման աշխատանքները կազմակերպում է ԵՄՀ Հետազոտական ինկուբատորն անվճար։

Դասընթացներ

ԵՄՀ Հետազոտական ինկուբատորն առաջարկում է նաև ավճար դասընթացներ՝ հետա­զոտական մեթոդաբանության և կարողությունների զարգացման ուղղությամբ։ Ցանկության դեպքում դրմաշանորհային ծրագրի դրամաշնորհառուները կարող են անվճարմաս­նակցել ինկուբատորի կողմից առաջարկվող դասընթացներին, որի ժամանակացույցը կուղարկվի հավելյալ։

Դիմումների ներկայացում

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների հայտադիմումը` ստորև ներկայացված ձևաչափով։

Մրցույթի հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն` ըստ սահ­ման­ված ձևի: Հայտում ներկայացվում են․

  • հետազոտության հեղինակի (հետազոտական խմբի ղեկավարի) և ծրագրում ներգրավված այլ անձանց անուններն ու կենսագրական տվյալները (CVs),
  • առաջարկվող ծրագրի մանրամասն նկարագիրը (Հավելված),
  • նախկինում իրականացրած հետազոտության նմուշ (կամ հղում), թիմային ծրագրերի դեպքում՝ առնվազն ղեկավարինը:

Վերոհիշյալ բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է մեկ նամակով ուղարկել research.incubator@eiu.am հասցեին՝ վերնագրելով․«Փոքր դրամաշնորհային մրցույթի հայ­տա­դիմում»։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝  2019 թ.նոյեմբերի 15-ը:

Կայուն զարգացման նպատակների մասին

2015թ. սեպտեմբերին աշխարհի ավելի քան 150 երկրների առաջնորդները  ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակում մասնակցեցին ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթ­նա­ժողովին՝ պաշտոնապես ընդունելու կայուն զարգացման նոր հավակնոտ օրակարգը:

ՄԱԿ-ի 193 անդամ պետություններ համաձայնության եկան «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որի մեջ ներառված են հռչա­կագիրը, կայուն զարգացման 17 նպատակներն  ու 169 թիրախները, նպատակների իրա­կանացման միջոցների ու վերանայված գլոբալ համագործակցությանը վերաբերող բաժինը, ինչպես նաև դիտարկման ու հետագա գործողությունների ծրագրային շրջանակը:

Հետա­զոտության շրջանակը բավականին լայն է՝ հնարավորություն ընձեռելով տարբեր ոլորտների մասնագետների մասնակցության։ Ստորև ներկայացնում ենք առցանց աղբյուրներ, որտեղ կարող եք մանրամասն տեղեկատվություն և վերլուծություններ գտնել Կայուն զարգացման նպատակների և ՀՀ առկա իրավիճակի մասին։

Օգտակար հղումներ․

  1. Կայուն զարգացման նպատակները
  2. Կայուն զարգացման նպատակներն ու Հայաստանը

 

ԵՄՀ հետազոտական ինկուբատորի մասին

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական ինկուբատորը հանդիսանում է բուհի կառուցվածքային միավոր և հիմնադրվել է 2019 թվականին: Հետազոտական ինկուբատորը նպատակ ունի խթանելու համագործակցությունը, աջակցելու հետազոտողներին՝ գաղափարից մինչև իրականացում և հրապարակում։ Ինկուբատորը նպատակ ունի նաև զարգացնելու ռազմավարական համագործակցություններ ակադեմիական ոլորտի և արդյունաբերության միջև, ապահովելու ուսանողների, հետազոտողների և ներդրողների սերտ համագործակցությունը։ Հետազոտական ինկուբատորն ապահովում է ռեսուրսներ, վերապատրաստման անվճար ծրագրեր, մենթորություն ինչպես ՀՀ, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Ինկուբատորն ապահովում է նաև անվճար կոնֆերանս սրահներ և լսարաններ: Շուտով հասանելի կլինի նաև հետազոտողների համատեղ աշխատանքի ԵՎՐԱՍԻԱ սրահը(EURASIA Coworking spacefor researchers)։

Ձևաչափեր

Ներբեռնել՝Հավելված

Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլէկտրոնային փոստի հասցեին․ research.incubator@eiu.am