Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 15-ին Ը.00.02- «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ ԵՄՀ ասպիրանտ Սևակ Թորգոմյանը հաջողությամբ պաշտպանեց իր ատենախոսությունը:
Ասպիրանտի թեման էր «Անշարժ գույքի շուկայի կառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»։
Եվրասիա միջազգային համալսարանը՝ ի դեմս ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի, շնորհակալություն է հայտնում Երևանի պետական համալսարանում գործող տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդին՝ արտակարգ իրավիճակի պայմաններում նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, և անհամբեր սպասում ՀՀ Բարձրագույն Որակավորման Կոմիտեի հաստատմանը:
ԵՄՀ ողջ թիմը շնորհավորում է Սևակ Թորգոմյանին, մաղթում մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ: