Հոկտեմբերի 24 2019
22222222222222

«Պետական և մասնավոր համագործակցություն. Գործընկերություններ»․ մեկնաբանում է Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի դասախոսը

Ս․թ․ հոկտեմբերի 24-ին Էրազմուս + դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի հետազոտող Բրան Բարալ Բուկետան անցկացրեց բաց դասախոսություն՝ «Պետական և մասնավոր համագործակցություն. Գործընկերություններ» թեմայով:

Ըստ բանախոսի՝ պետական և մասնավոր համագործակցությունը շարունակական գործընթաց է, որտեղ գերակշիռ դեր ունեն որոշակի շահ հետապնդող մասնավոր կազմակերպությունները, որոնք աստիճանաբար փոխակերպում են պետությանը և քաղաքացիական հասարակությանը դեպի այն համակարգին, որում պետականը գերակշռում է։ Ոլորտի կարգավորման ուղիներից մեկը, ըստ Բրանի, «միախառն տնտեսության» ստեղծումն է, որի մի մասը կապահովի պետականը, մյուս մասը՝ մասնավոր հատվածը և երրորդը՝ ոչ առևտրային կազմակերպությունները։ Մասնավոր-պետական գործընկերությունների համագործակցությունը հնարավոր է միայն արտադրանքի և ծառայությունների ապահովման պարագայում հնարավոր ռիսկերի, ծախսերի և եկամուտի հավասարաչափ բաշխման դեպքում։ Այս համատեքստում Բրանը ընդգծեց պետական-մասնավոր համագործակցության օգուտները։ Բանախոսը առանձնացրեց նաև համագործակցության ուժեղ և թույլ կողմերը, մեջբերեց օրինակներ։

Հանդիպման ավարտին բանախոսին ուղղվեցի տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում մասնավոր-պետական համագործակցության Իսպանիայի օրենսդրական կարգավորմանը։