ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Տարրական մանկավարժության մասնագիտությունը նպատակ ունի զարգացնելու հիմնարար և համակարգված գիտելիքներ մանկավարժության և հոգեբանության սկզբունքների, կրթական նոր տեխնոլոգիաների վերաբերյալ: Ուսանողները հնարավորություն կունենան հասկանալ տարրական դպրոցի կրթության բովանդակությունը, նրա առանձնահատկությունները, զարգացնել տարրական կրթության ծրագրերով դասավանդելու կարողությունները և հմտությունները:

Ուսումնառության ողջ ընթացքում Եվրասիա միջազգային համալսարանի կազմում գործող Օհանյան կրթահամալիրում և Նյուտոնիկ նախակրթարանում, ինչպես նաև համագործակից մի շարք դպրոցներում ուսանողներն ընդգրկվում են պրակտիկ աշխատանքներում, իրականացնում են նախագծեր։ Ձեռք բերված գիտելիքներն ուսանողներն օգտագործում են պրակտիկայում, լավագույնները տեղավորվում են աշխատանքի։

Կրթական ծրագիրը զարգացված է ԿԳՄՍ կողմից մշակված և հաստատված պետական նոր չափորոշիչների հիման վրա (2020 թ․)՝ ըստ ուսումնառության հետևյալ բնագավառների․

  • Հայոց լեզու և գրականություն
  • Հայրենագիտություն
  • Օտար լեզուներ
  • Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)
  • Հասարակություն, հասարակական գիտություններ
  • Արվեստ և արհեստ
  • Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Կրթական ծրագրի մշակման ընթացքում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը՝ ի թիվս որոնց, ԱՄՆ-ի ազգային, Սինգապուրի, Էստոնիայի և Ֆինլանդիայի փորձը։ Ուսումնասիրվել են նաև Միջազգային բակալավրիատի ցանցի անդամ դպրոցներում դասավանդելու պահանջները, որը նույնպես արտացոլվել է կրթական ծրագրում։

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուհն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են աշխատանքի անցել դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, կրթական կառավարչական, արտադպրոցական, արտաուսումնական հաստատություններում՝

զբաղեցնելով հետևյալ պաշոնները

  • տարրական դպրոցի ուսուցիչներ,
  • դասվարներ,
  • մեթոդիստներ,
  • ուսումնական հաստատությունների ղեկավարման քաղաքացիական ծառայության պաշտոններ և այլն։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ