Մայիսի 31 2022
285435397 7932033433488444 3338561953526070543 n 848x450 1

Օտար լեզուների և գրականության ամբիոնի ուսանողների այցը մշակութային օջախներ

Օտար լեզուների և գրականության ամբիոնը անչափ կարևորում է արվեստի և մշակույթի դերն ու ազդեցությունը ապագա մանկավարժների մասնագիտական աշխատանքում:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրինա Մխիթարյանի գլխավորությամբ Եվրասիա միջազգային համալսարանի առաջին կուրսի ուսանողներն այցելել են մայրաքաղաքի մշակութային տարբեր օջախներ, իսկ ամառային մասնագիտական դասերն անցկացնում են բացօթյա: