Նրանցից շատերն այսօր այնքան հուզված էին, որքան ընդունելության քննությունների ժամանակ․ այսուհետ սովորելու են բացառապես անվճար կամ մասնակի զեղչով։
Հիմք ընդունելով 2021-2022 ուսումնական տարվա աշնանային կիսամյակի ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմությունը՝ տարեկան միջին որակական գնահատականը (ՄՈԳ) և առաջնորդվելով ԵՄՀ Գիտական խորհրդի 02.11.2009 թվականի որոշմամբ «ԵՄՀ արտոնությունների սահմանման և ուսանողների կրթաթոշակների տրամադրման» կարգով՝ ԵՄՀ գիտական խորհուրդի որոշմամբ 6 ուսանող արժանացան «Օհանյան» կրթաթոշակի:
2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի համար ուսման վարձի 100% զեղչ շնորհվեց Էդգար Մանուչարյանին և Սյուզաննա Գրիգորյանին, 80% զեղչից կօգտվի Սիլվա Հայրիյանը, 70%-ից՝ Անժելիկա Ավետիսյանը, 60%-ից՝ Վարդուհի Ֆրնջյանը և 50%-ից՝ Քնքուշ Աբգարյանը։
«Ես հույս ունեմ, որ Դուք կշարունակեք այնպես սովորել, որ այս նշաձողը կպահպանվի բոլոր ուսումնական տարիներին։ Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նորանոր հաջողություններ»,- շնորհագրերի հանձմանը ասաց ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։
Սահմանված զեղչը կպահպանվի հետագայում բարձր առաջադիմության պարագայում՝ սահմանված կարգի համաձայն։