Մարտի 03 2017
48

  Օգնություն 2017թ. դիմորդին

  Հարգելի´  դիմորդ   

Հասարակարգը փոխվել է: Փոխվել են նաև բարձրագույն կրթության նկատմամբ պահանջները:  Համալսարանները նույնպես պետք է բարեփոխվեն՝ հարմարվեն շուկայական պահանջներին և գործեն շուկայական լծակներով, որպեսզի բավարարեն աշխատաշուկայի օրեցօր փոփոխվող պահանջները: Խնդիր է առաջացել շրջանավարտ- մասնագետին մրցույթով աշխատանքի տեղավորման գործում

 Այսօր, արդեն, ակնհայտ անհամապատասխանություն է նկատվում գործատուի կողմից առաջադրվող նոր պահանջների և բարձրագույն կրթական որակավորում ունեցող մասնագետների միջև: Աշխատաշուկան շատ արագ բովանդակային փոփոխության է ենթարկվել և նրա կողմից առաջադրվող պահանջներին համապատասխան ու ներդաշնակորեն բուհերը նույնպես պետք է համարժեք բովանդակային բարեփոխումներ իրականացնեն, սակայն դեռևս նկատվում են էական դժվարություններ:fghjhkl. 1

 Բուհերն իրենց բնորոշ ավանդական-իներցիոն հատկությունների շնորհիվ նախ հապաղում են՝ գերադասելով պահպանել կայունացած իրավիճակը: Ընդ որում, այդ իրավիճակը լիովին համապատասխանում է գործող կառավարման համակարգին, կառուցվածքային ստորաբաժանումներին և հատկապես պրոֆեսորա-դասախոսական կազմի հնարավորություններին:

Խնդիրը լուծելու համար, մեր կարծիքով ,կա երկու ճանապարհ. լիարժեք օգտագործել շուկայական բոլոր լծակները՝ բարեփոխելով կառավարման համակարգը  և ապա մանկավարժական կազմի ու վարչական և սպասարկող անձնակազմի մասշտաբային վերապատրաստումների միջոցով լուծել աշխատաշուկայի կողմից առաջակվող գործնական  հմտություններով ու կարողություններով օժտված որակյալ մասնագետների պատրաստման հարցը: Հատկապես խոշոր բուհերը, որոնք ունեն ավանդույթներ, դժվարությունների առջև են կանգնած ոչ միայն իներցիոն գործընթացների պահպանման, այլև մրցակցային նոր լծակների թերագնահատման պատճառով: Մինչդեռ, ուսանողական փոքր համակազմ ունեցող բուհերում, խնդիրների արագ լուծման, ճկունության և հանպատրաստից առաջացած հարցերին օպերատիվորեն  արձագանքելու շնորհիվ գործատու-բուհ համագործակցությունը զարգանում է ներդաշնակ, մանավանդ, եթե ներդրված են շուկայական-մրցակցային բոլոր լծակները, օգտագործվում են ուսուցմանը հատուկ նոր հնարավորությունները, կիրառվում է նախընտրելի՝ազատական ինքնակառավարման համակարգ, ստեղծվում է ուսուցման նոր մշակույթ և ուսանողի համար արժանապատիվ ու ժամանակակից տեղեկատվական-տեխնոլոգիական ենթակառուցվածքներով հագեցված կրթական միջավայր:

Հաշվի առնելով այս հետևությունը և ռազմավարական ծրագրով հիմնավորված նպատակները և խնդիրները՝ Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) նոր`  2017-2018 ուստարվա դիմորդներին  է ներկայացնում մի շարք նորություններ.

  • Ուսուցման գործընթացները կազմակերպվում են Եվրոպական առաջավոր համալսարաններին մոտ մեթոդական պահանջներով և ուսուցման տեխնոլոգիաներով: Այս նոր եղանակների ներդրմամբ հնարավոր է դարձել  լուծելու գործնական հմտություններով  և կարողություններով շրջանավարտների պատրաստման հիմնախնդիրները: Մասնագիտական նոր  կրթական ծրագրերի և դրանց նույնականացման միջոցով միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցները ադապտացվում են աննկատ, ինչպես ԵՄ ուսանողները եվրոպական համալսարաններում, այնպես էլ այդ երկրներից փոխանակման ծրագրերի այն մասնակիցները, ովքեր ուսումնառության մի մասը անցնում են ԵՄՀ-ում:
  • Ներդրվել են նաև ուսուցման նորարարական տեխնոլոգիաներ և դրանց համապատասխան տեղեկատվական համակարգեր, ինչպես օրինակ, ուսուցման էլեկտրոնային Moodle համակարգը, ներբուհական տեղեկատվական ցանցը, հեռակա-հեռավար ուսուցման նոր համակարգը և այլն: Ուսուցման գործառույթների ավանդական  մոդելը  փոխարինվել է փոխներգործուն մեթոդներով` հատկապես դեպքի հիման վրա և  նախագծերով հետազոտական աշխատանքների կատարմամբ, բանավեճերի, ներխմբային տարբերակման, թեմատիկ պրակտիկաների և ընթացիկ ուսումնասիրությունների ու այլ եղանակներով: 
  • Գործատուների նախապատվությունները հաշվի առնելով՝ մշակվել և ներդրվել են մասնագիտական կրթական նոր ծրագրեր, որոնք կազմվել են վերջնական կամ ելքային արդյունքների` շրջանավարտների ձեռքբերած գործնական հմտությունների և կարողությունների հիման վրա, որոնք նախապես հիմնավորվում են սովորողների անհատական զարգացման ծրագրերում:
  • Համալսարանը Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրերի շրջանակներում անվճար հիմունքներով (տրվում է նաև կրթաթոշակ). բարձր առաջադիմություն և հասարարական ակտիվություն դրսևորող ուսանողներին գործուղում է Իսպանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունաստանի, Լիտվայի, Չեխիայի և այլ առաջավոր համալսարաններ` մինչև 6 ամիս տևողությամբ ուսումը շարունակելու և ստացած կրեդիտները ԵՄՀ տեղափոխելու հնարավորություններով (այս նպատակով բուհում առանձնահատուկ կարևորվում է նաև անգլերենի ուսուցումը)
  • Եվրոպական երկրների համալսարաններում ԵՄՀ-ի վարչական և դասախոսական կազմի զանգվածային վերապատրաստումների շնորհիվ ներդրվել է կրթական նոր մշակույթ. ուսանողները սովորում են ազատ կրթական միջավայրում և տարբերակված կրթական ու անհատական ուսումնահետազոտական ծրագրերով ` պատրաստվելով մուտք գործել աշխատաշուկա իրացնելու իրենց անձնային նախասիրությունները :
  • Ներդրվել է ուսման վարձի զեղչի և անվճար ուսուցման նոր համակարգ, գործում է վճարովիից անվճար ուսուցման  և հակառակ փոխատեղումով ուսանողների տեղաշարժ` հիմք ունենալով միասնական քննական համակարգով հանձնած քննությունների և ընթացիկ միջանկյալ ու ամփոփիչ քննությունների արդյունները (նվազագույն մոգ-ի շեմը         ):  Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները օգտվում են զանազան կրթաթոշակներից:
  • Եվրասիա միջազգային համալսարանը 2015թ. անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրման բավականին բարդ գործընթացներով և հավատարմագրվել է ու գրանցվել հանրապետության պետական հավատարմագրման գրանցամատյանում, ինչպես 13 պետական և 4 ոչ պետական առաջավոր բուհեր, որոնց դիպլոմը ճանաչելի է պետական մարմինների  և միջազգային կառույցների և Եվրամիության երկրների  կողմից:
  • Ուսանողների համար ստեղծված են բոլոր պայմանները ցուցաբերելու բարձր առաջադիմություն. պարապունքները անցկացվում են նաև երեկոյան ժամերին և շաբաթ օրերին, նրանք մասնակցում են լրացուցիչ կրթական ծրագրերի, իրավաբանական կլինիկայի և բիզնեսի դպրոցի պարապմունքներին, շփվում են եվրոպական համալսարաններից ժամանած ուսանողների հետ (հաճախում են անգլերենի ակումբի դասերին) և այլն:
  • ՀՀ քաղաքացիություն չունեցող դիմորդները կարող են բնակվել համալսարանի հարմարավետ հյուրատներում:

Դիմորդը նախապես կարող է ծանոթանալ ԵՄՀ-ի գործունեությանն առնչվող ցանկացած փաստաթղթի ՝ պետական հավատարմագրին, մասնագիտական կրթական ծրագրերին, գործատուների և եվրոպական համալսարանների հետ կնքված փոխանակման պայմանագրերին և այլն:

  ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆ. Ս. Օհանյան