Նոյեմբերի 05 2018
220px Logo CU

Նոր համագործակցություն Ռուզոմբերկի  կաթոլիկ համալսարանի (Սլովակիա) հետ

Վերջերս Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության նոր պայմանագիր ստորագրեց Ռուզոմբերկի  կաթոլիկ համալսարանի (Սլովակիա) կրթության ֆակուլտետի հետ:  Համալսարանները, հիմնվելով կողմերի  միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների վրա, կհամագործակցեն և  կաջակցեն միմյանց  հետևյալ ոլորտներում.

ա) կրթություն` առանձին ուսումնական դասընթացների,    համատեղ կրթական ծրագրերի իրականացում,  կրթական փորձի փոխանակում,

բ) հետազոտություններ` համատեղ հետազոտական նախագծերի և հետազոտական ծրագրերի կազմակերպում,

գ) սոցիալական և մշակութային՝  կողմերի ազգային մշակույթների սոցիալական և մշակութային կապերի ամրապնդման և զարգացման  ծրագրերի իրականացում,

դ) ուսանողների, դասախոսների և ասպիրանտների փոխանակում`ուսանողների և ուսուցիչների շարժունակության, ուսման և դասախոսությունների այցերի կազմակերպում: