Փետրվարի 01 2023
untitled 1

Նախապատրաստական դասընթացներ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու և բարձր միավորներ վաստակելու դեպքում դիմորդը կարող է առանց ԳԹԿ քննությունների ընդունվել Եվրասիա միջազգային համալսարան (հեռակա):

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Նախապատրաստական դասընթացները հաջողությամբ ավարտելու դեպքում տրվում է հավաստագիր և հետագայում Եվրասիա միջազգային համալսարան ընդունվելու դեպքում՝ դասընթացների վարձավճարն ամբողջովին ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է՝ փոխանցվելով որպես ուսանողի առաջին կուրսի վարձավճար։

Նախապատրաստական դասընթացների վճարների չափը․

2 առարկա ընտրելու դեպքում – 24.000 դրամ

3 առարկա ընտրելու դեպքում – 36. 000 դրամ

Դասընթացները կանցկացնեն բուհական ընդունելության քննություններին գիտակ, նաև գիտական աստիճան ունեցող մասնագետները դեմառդեմ և փոքր խմբերով։ Մարզերից ուսանողները կարող են միանալ օնլայն:

Դասընթացների մեկնարկը՝ 2023․թ․ փետրվարի 15-ից։

Գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/zeeBArAjo8gJHwmt6

Դիմել՝ Ազատության 24/2, Հեռ. 098 24 94 38