Նախագծերի կառավարում մագիստրոսական ծրագիր

Ծրագրի նկարագրությունը

Ծրագրի նկարագրությունը

Նախագծերի կառավարման մագիստրատուրան տրամադրում է ուսանողներին գործնական հմտություններ և տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մշակելու և կառավարելու երկարաժամկետ կամ կարճաժամկետ, պարզ կամ բարդ նախագծեր։

Այս ծրագիրը մշակվել է հայ առաջատար գործատուների հետ համատեղ նպատակ` ունենալով ձևավորել ապագա նախագծերի և (կամ) ծրագրի ղեկավարներ, որոնք ի վիճակի կլինեն կիրառելով միջազգային փորձը կառավարել մասնավոր, պետական և հասարակական նախագծեր:

Ծրագիրը լիովին համապատասխանում է բոլոր միջազգային հավաստագրման պահանջներին, որոնք ներկայացված են PMI®, ԱՄՆ Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից։

Ծրագրի անվանումը. «Նախագծերի կառավարում» մագիստրատուրա

Տևողությունը.  1․5 տարի

Լեզուն.  Հայերեն/Անգլերեն

Ուսուցման ձևը. Առկա

Վայրը. Երևան/Հայաստան

Ու՞մ համար է ծրագիրը

Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով ունի բակալավրի աստիճան և կամենում է դառնալ իր ոլորտում հաջողակ նախագծի (կամ) ծրագրի ղեկավար։ Ծրագրի դիմելու համար կառավարման փորձ կամ կրթություն չի պահանջվում։

Ծրագրի կառուցվածքը

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է նոր իրադրություններին հարմարվելու կարողունակություն
  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • Դրսևորում է կոնֆլիկտների կառավարման և բանակցություններ վարելու կարողունակություն
  • Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
  • Դրսևորում է նախաձեռնողականության և ձեռներեցության հմտություններ

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Գիտի տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, գնումներ, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները և ունի առաջադեմ գիտելիք
  • Ունի խորքային գիտելիքներ նախագծերի 5 հիմնական գործընթացային խմբերի (նախաձեռնման, պլանավորման, իրագործման, մոնիթորինգի (դիտարկման) և վերահսկման, փակման) վերաբերյալ
  • Ունի տարբեր մասշտաբների և բարդության (այդ թվում միջազգային) նախագծերի պլանավորման և իրականացման, փոփոխությունների կառավարման համար անհրաժեշտ առաջնորդման հմտություններ
  • Տիրապետում է նախագծերի և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ
  • Տիրպատում է բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին
  • Տիրապետում է նախագծերի կառավարման տեղեկատվական մոդելներին և համակարգերին, ժամանակացույցերի և պլանների կազմման տարբեր ՏՀՏ գործիքների
  • Տիրապետում է նախագծերի շրջանակի, ժամանակի, ծախսերի, որակի, մարդկային ռեսուրսների, հաղորդակցման, ռիսկերի, գնումների կառավարման հմտությունների և ունի համապատասխան տեսական գիտելիքներ
  • Կարող է քննադատաբար վերլուծել և համադրել առանցքային հասկացությունները՝ հիմնվելով կառավարման ոլորտի ակադեմիական և գործնական գիտելիքի վրա
  • Կարող է գնահատել և համեմատել գործողությունների հավանական տարբերակները, հետևանքները և ընդունել համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով տարաբնույթ իրավիճակները
  • Կարող է գնահատել և հաշվարկել սահմանափակումները, հնարավորություններն ու սպառնալիքները, որոնք առկա են կազմակերպչական տարաբնույթ իրավիճակներում
  • Կարող է համագործակցային ուսուցման մեթոդներով դասավանդել կառավարում մասնագիտության տարաբնույթ առարկաներ
  • Կարող է վերլուծել Ֆինանսական հաշվետվություններ մասնագիտական աշխատանքի ընթացքում
  • Կարող է կազմակերպությանը, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում ներկայացնել առաջարկներ ռազմավարական գործողությունների պլանավորման և ներդրման ընթացքում
  • Կարող է բոլոր շահառուներին գրավոր և բանավոր արդյունավետ ներկայացնել նախագծի կարգավիճակը, առկա խնդիրները, ակնկալիքները և ռիսկերը
  • Կարող է կառավարել նախագծի բոլոր փուլերը՝ ապահովելով նախապես հաստատված որակական և քանակական չափանիշները՝ պլանավորված ժամանակային և ֆինանսական սահմաննեում
  • Կարող է ներկայացնել նախագծերի դերի կարևորությունը կազմակերպության ընդհանուր ռազմավարական խնդիրների և նպատակների իրականացման հարցում

Հիմնական առարկաներ։ Առաջին և երկրորդ կիսամյակներում տեղի է ունենում առարկայական ուսուցումը, որի ընթացքում ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում մասնագիտության համար հիմք հանդիսացող առարկաներից։ Այս առարկաները տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար պարտադիր են։ Առաջին երկու կիսամյակների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև հմտություններ ձևավորող առարկաներին, որի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել հետազոտական հմտություններ և փափուկ հմտություններ։

  • Նախագծերի կառավարում 1
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Հետազոտության մեթոդներ*
  • Մասնագիտական անգլերեն
  • Նախագծերի կառավարում 2
  • Որակի կառավարում և աուդիտ
  • Բիզնես պրոցեսների կառավարում
  • Կառավարչական հաշվառում

Հետազոտական հմտությունները ուսուցանվում է երկու կիսամյակների ընթացքում, որի ժամանակ ուսանողները սովորում են հավաքագրել և վերլուծել ինչպես որակական, այնպես էլ քանակական տվյալները և ծառայեցնել հետազոտական աշխատանքը արդի կառավարչական խնդիրներ լուծելու նպատակին։ Ուսուցումը իրականացվում է ժամանակակից ծրագրերի օգնությամբ։

Փափուկ հմտությունները նույնպես դասավանդվում է երկու կիսամյակների ընթացքում ևներառում է բոլոր անհրաժեշտ հմտությունները, որոնք  ժամանակակից գործատուն պահանջում է իր աշխատակիցներից, ներառյալ բիզնես հաղորդակցման, բանակցելու, ներկայացման և համոզիչ խոսքի, կոնֆլիկտների կառավարման, մարդկանց առաջնորդելու և այլ հմտություններ։

Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։ Նախորդ տարիներին առաջարկվել են․

  • Հյուրընկալության կառավարման հիմունքներ
  • Էլեկտրոնային բիզնեսի կառավարման հիմուքներ
  • Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի քաղաքատնտեսություն
  • Շրջանաձև տնտեսության միկրո և մակրոէկոնոմիկա
  • Ռազմավարական կառավարում
  • Ռիսկերի կառավարում և այլն։

Ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Կառավարման և ՏՏ ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Ֆարմացիայի ամբոնների առարկաների ցանկից։

Գիտահետազոտական պրակտիկա և մագիստրոսական թեզ։ Մագիստրոսական ծրագրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան, որի համար վայրը ընտրվում է մագիստրոսական թեզի թեմային համապատասխան։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի մագիստրոսական թեզի թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Կարիերայի հեռանկարներ

Ծրագրի շրջանավարտները դառնում են նախագծերի կամ ծրագրերի ղեկավարներ տնտեսության տարբեր ճյուղերում, ինչպես նաև բիզնես-գործընթացների կառավարման նախագծերի  խորհրդատուներ։ Կառավարման և ՏՏ ամբիոնը կրթական ծառայություններ մատուցելուց բացի, ուսանողների համար իրենց ապագան կերտելու մեծ հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես․

Կապ գործատուների հետ։ Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են հրավիրյալ գործատու դասախոսների մաստեր կլասերին, որոնց ժամանակ ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ, այլև արժեքավոր ծանոթություններ գործատուների հետ։ Լայն հորիզոններ է բացում նաև պրակտիկան, որից հետո շատ հաճախ մեր ուսանողները հրավիրվում են աշխատանքի հենց գործատուի կողմից։

Իմանալ ավելին․ 10 պատճառ՝ սովորելու ԵՄՀ-ում 

Ինչու՞ դիմել

Ինչու՞ դիմել

Մենք առաջարկում ենք․

Ճկուն ծրագիր։ Մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս այն հարմարեցնել սեփական հետաքրքրություններին և կարիերայի պլաններին, ինչպես նաև ստանալ ներկայումս շատ մեծ պահանջարկ վայելող միջդիսցիպլինար կրթություն հետևյալ գործիքների օգնությամբ․

Ճկուն գրաֆիկ: Ուսանողները կարող են նաև աշխատել ուսումնառության ընթացքում։ Դասընթացները իրականացվում են երեկոյան ժամերին կամ շաբաթ օրը՝ հիբրիդային ձևաչափով։

Հմուտ դասախոսական կազմ։  Մեր դասախոսները պրակտիկ, ոլորտի արհեստավարժ մասնագետներ են, որոնք լսարան են բերում իրենց պրակտիկ փորձը, ներկայացնում են իրական քեյսեր և խնդիրներ, որոնք վերլուծելով ուսանողները կարողանում են արդյունավետ կերպով համադրել տեսականն ու գործնականը։

Ուսուցում ժամանակակից ծրագրերի միջոցով։ Մեզ մոտ ուսուցումը միայն տեսական չէ։ Ուսանողները սովորում և հանձնարարությունները կատարում են այնպիսի արդի ծրագրերի միջոցով ինչպիսիք են Հայկական ծրագրերը, SPSS-ը, Microsoft Project-ը և այլն։

Միջազգային փոխանակման ծրագրերի հնարավորություն բարձր առաջադիմությամբ ուսանողների համար:

Վերջնարդյունքներ

Կիմանաս

  • Բիզնեսի և կառավարման ոլորտում առաջադեմ և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
  • Տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, գնումներ, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդներ

 Կտիրապետես

  • տարբեր մասշտաբների և բարդության (այդ թվում միջազգային) նախագծերի պլանավորման և իրականացման, փոփոխությունների կառավարման համար անհրաժեշտ առաջնորդման հմտություններին
  • նախագծերի և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ
  • բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին
  • հաղորդակցման տարաբնույթ միջոցների արդյունավետ կերառման հմտություններին

 Կկարողանաս

  • նախագծերի կառավարման տեղեկատվական մոդելներին և համակարգերին, ժամանակացույցերի և պլանների կազմման տարբեր ՏՀՏ գործիքների։
  • մշակել էլեկտրոնային բիզնեսի ռազմավարական ծրագիր և կառավարել ներդրման ընթացքը,
  • ներդնել նորարար լուծումներ՝ պաշտպանելով հեղինակային իրավունքը
  • իրականացնել էլեկտրոնային մարքեթինգ, էլեկտրոնային առևտուր,
  • իրականացնել մարքեթինգային հետազոտություններ, Էլ. Բիզնեսի բնագավառում մարքեթինգային հետազոտություն իրականացնելու նպատակով կիրառել համապատասխան գիտելիքներ և գործիքակազմ
  • զարգացնել հիպերտարածության վրա հիմնված բիզնեսներ,
  • տրամադրել խորհրդատվություն էլեկտրոնային բիզնեսի հիմնման և ընթացիկ խնդիրների լուծման նպատակով,
  • ՏՀ-երի կիրառմամբ կազմակերպել նորամուծական շուկաների առաջխաղացումը
  • արդյունավետ կերպով կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնես գործընթացների մեջ, ներդնել էլեկտրոնային բիզնեսի լուծումներ, տեխնոլոգիաներ, ծառայություններ` գնահատելով առկա հնարավորությունները, բարձրացնելով կազմակերպության մրցունակությունը
  • կրել պատասխանատվություն սեփական և թիմային նախաձեռնությունների համար, կազմակերպել աշխատանքը գործընկերների և հաճախորդների հետ արագ և արդյունավետ համագործակցելու նպատակով:
  • տիրապետել նախագծերի շրջանակի, ժամանակի, ծախսերի, որակի, մարդկային ռեսուրսների, հաղորդակցման, ռիսկերի, գնումների կառավարման հմտությունների և ունենա համապատասխան տեսական գիտելիքներ։
  • բոլոր շահառուներին գրավոր և բանավոր արդյունավետ ներկայացնել նախագծի կարգավիճակը, առկա խնդիրները, ակնկալիքները և ռիսկերը։
  • կառավարել նախագծի բոլոր փուլերը՝ ապահովելով նախապես հաստատված որակական և քանակական չափանիշները՝ պլանավորված ժամանակային և ֆինանսական սահմաննեում։
  • ներկայացնել նախագծերի դերի կարևորությունը կազմակերպության ընդհանուր ռազմավարական խնդիրների և նպատակների իրականացման հարցում։

 

Ուզում եք սովորել