Դեկտեմբերի 05 2021
blue green modern we are hiring instagram post 1920 x 1080 px

Մրցույթ. Ռեկտորի օգնական

Մրցույթ

Եվրասիա  միջազգային  համալսարանը հայտարարում է ռեկտորի  օգնականի թափուր աշխատատեղի  համար մրցույթ` աշխատելու հիմնական աշխատանքի կարգավիճակով  և երկարաժամկետ պայմանագրով: Աշխատանքի տևողությունը`9.00-17.30, հնգօրյա  աշխատանքային շաբաթ:

Ներկայացվող պահանջները`

  • Համակարգչային գիտելիքներ
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Համագործակցված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություն

Աշխատանքային պարտականությունները`

  • Իրականացնել համալսարանի ղեկավարի կազմակերպչա-տեխնիկական գործունեության ապահովման հետ կապված աշխատանքներ։
  • Ընդունել և գրանցել թղթակցությունը /նամակագրությունը/, ուղարկել դրանք կառուցվածքային ստորաբաժանումներ:
  • Համալսարանի ղեկավարության կարգադրությանը համապատասխան` փոխանցել փաստաթղթերը ի կատարման, հետևել դրանց իրականացմանը՝ պարբերաբար կատարողներին հիշեցումներ ուղարկելով։
  • Վարել մտից և ելից թղթակցության գրանցամատյաններ, անհրաժեշտության դեպքում՝ տեղեկություն տրամադրելով համալսարանի մյուս ստորաբաժանումների աշխատակիցներին։
  • Վարել փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, ապահովել դրանց հարմարավետ և արագ փնտրումը:
  • Ապահովել շրջանառվող ծառայողական փաստաթղթերի պահպանությունը՝ օրիգինալ և էլեկտրոնային տարբերակներով։
  • Այն փաստաթղթային նյութերը, որոնց հետ կապված գործավարական գործողություններն արդեն ավարտվել են, պատրաստել և հանձնել համալսարանի արխիվ, ինչպես նաև արխիվ հանձնվող գործերի ցուցակ կազմել:

Մրցույթին  մասնակցել  ցանկացողներին  խնդրում  ենք  մինչև  ս/թ դեկտեմբերի 30-ը ուղարկել   ռեզյումե /CV/  նկարով `hr@eiu.am  էլեկտրոնային փոստին:

Հասցե   ք.Երևան, Ազատության 24 թիվ 2: Միայն  ընտրված  թեկնածուները կհրավիրվեն  հարցազրույցի: