Մարտի 20 2019
1

Մրցույթ՝ «ՖՈՏՈԶԲՈՍԱՆՔ   ԵՐԵՎԱՆՈՒՄ»  խորագրով

Եթե ակտիվ ես, ցուցաբերում ես ստեղծագործ և յուրահատուկ մոտեցում, սիրում ես զբոսնել և բացահայտել աշխարհի ամենահին քաղաքը, ապա այս մրցույթը հենց քեզ համար է․

Եվրասիա միջազգային համալսարանի Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժինը հայտարարում է մրցույթ` «ՖՈՏՈԶԲՈՍԱՆՔ   ԵՐԵՎԱՆՈՒՄ» խորագրով.

Մրցույթի պահանջներն են․

Լուսանկարները՝

  • պետք է արված լինեն ԲԱՑԱՌԱՊԵՍ քաղաքամայր Երևանում,
  • պետք է ներկայացվեն պարտադիր ՏՊԱԳՐՎԱԾ՝ 13 x 18 չափի,
  • չպետք է ենթարկվեն տեխնիկական որևէ միջամտության,
  • պետք է ներկայացվեն ՄԻԱՅՆ հեղինակային լուսանկարները (արգելվում է ներկայացնել այլոց կողմից արված լուսանկարներ),
  • չպետք է պարունակեն վարկաբեկող տարրեր,
  • չպետք է ներբեռնված լինեն ինտերնետային կայքերից։

Մասնակիցները կարող են ներկայացնել մինչև 3 լուսանկար,

Լուսանկարները ներկայացնելիս պարտադիր է նշել նկարին Ձեր կողմից տրված թեման, որը պետք է բխի մրցույթի խորագրից, ինչպես նաև հեղինակի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:

Գնահատման ժամանակ հավասարապես հաշվի կառնվեն գաղափարի յուրահատկությունը և ներկայացված պահանջներին համապատասխանելիությունը։

Լուսանկարները պետք է ներկայացնել ԵՄՀ  Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժին մինչև 2019թ․ապրիլի 3-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2019թ․ապրիլի 8-ին։

Հաղթող լուսանկարը կտեղադրվի Եվրասիա միջազգային համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում և կայքում, իսկ հեղինակը կարժանանա հատուկ մրցանակի։

Այնպես որ, ՇՏԱՊԻ´Ր    ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԵՎ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ: