ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի դասախոս Մարատ Ատովմյանը 2017 թվականի մայիսի 1-ից 5-ը Թուրքիայի Մերձավոր արևելքի համալսարանում Erasmus+ միջազգային ծրագրի շրջանակներում մասնակցեց «Միջազգայնացում և շարժունություն» մեկշաբաթյա հանդիպմանը:
Ըստ Մ.Ատովմյանի ներկայացման ծրագրի շրջանակներում իրականացվեց փորձառության և փորձի փոխանակում, համագործակցության գնահատում և փոխադարձ ուսուցում:
Դասախոսը նշեց, որ ԵՄՀ-ի իրականացվող միջազգային ծրագրերը և առկա փորձը հետաքրքրություն առաջացրեցին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք բուհերի շրջանում:
Միջազգայնացման շաբաթը բավականին արդյունավետ էր համագործակցության ընդլայնման համար:
Ներկայացման վերջում Մ.Ատովմյանը քննարկեց փոխանակման ծրագրերի խնդիրները թեմայով հետաքրքրված ուսանողների հետ: