ԵՄ կողմից ֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip) նախագծի կողմից իրականացված «Ինովացիոն Լաբ» միջոցառումների շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց փորձագիտական կլոր սեղան-քննարկումը։
JoPScip նախագծի իրականացման սկզբնական փուլը ներառում է «Ինովացիոն լաբ» միջոցառումների իրականացում, որի նպատակն է Նախագիծը ներկայացնել գործընկեր համալսարանների վարչակազմին և ակադեմիական համայնքներին, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին՝ ապահովելու գործնական համապատասխանությունը, իրագործելիությունը և տարբեր դերակատարների դրական աջակցությունը Նախագծի իրականացմանը: Փորձագիտական կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր «Ինովացիոն լաբ» միջոցառումների շրջանակում։