ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Եվրասիա միջազգային համալսարանի  Միջազգային կապերի կենտրոնը ապահովում է ԵՄՀ-միջազգային կառույցներ համագործակցությունը: Կենտրոնի հիմնական գործառույթն է ինքնատիպ ծրագրային քաղաքականության իրականացման միջոցով ԵՄՀ ուսանողների և աշխատակիցների համար միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համագործակցելու հնարավորության ստեղծումը: Կենտրոնի և միջազգային կառույցների համագործակցման արդյունքում մշակվում են ծրագրեր, որոնք միտված են ուսանողների գործնական գիտելիքների ձեռքբերմանը և կատարելագործմանը, ԵՄՀ աշխատակազմի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև փորձի փոխանկմանը, ակադեմիական շարժունության խթանմանը եւ սոցիալական բարեփոխումների իրականացմանը:

Կենտրոնի և միջազգային կառույցների համագործակցության արդյունքում զարգացվում են ծրագրեր, որոնք ծառայում են հետևյալ նպատակներին.

  • համալսարանի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և վարչակազմի փոխանակման ծրագրերի ուղղությամբ համալսարանում տարվող աշխատանքների համակարգում, կազմակերպում ու ամփոփում,
  • համալսարանի և արտահամալսարանական կառույցների միջև համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպում,
  • փորձի փոխանակման շրջանակներում այլ համալսարանների միջազգային կենտրոնների, ինչպես նաև տարբեր մասնագիտական միավորումների հետ համագործակցում,
  • արդի սոցիալական հիմնախնդիրների ախտորոշում, հետազոտությունների կազմակերպում,
  • արդի սոցիալական հիմնախնդիրների հետազոտման արդյունքում ստացված տվյալների և վերլուծությունների տպագրություն ու տարածում,
  • հետազոտություններ իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն,
  • Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների և աշխատակազմի հետազոտական հմտությունների զարգացում, խորհրդատվության տրամադրում և այլն։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ցանկանում են ներգրավվել ԵՄՀի գիտական աստիճան շնորհող կրթական ծրագրերում, նախ և առաջ պետք է դիմեն նախապատրաստական բաժին: Նախապատրաստական բաժնի ավարտական քննությունները համարվում են ԵՄՀ կրթական ծրագրերի ընդունելության քննություններ: Նախապատրաստական բաժին ընդունվելու համար ուսանողները պետք է ուղարկեն հետևյալ փաստաթղթերը info@eiu.am հասցեին.

  • դիմում- հայտ 3×4 չափի լուսանկարով,
  • բարձրագույն կրթության դիպլոմի վավերացված պատճեն (պետք է թարգմանվի հայերեն և հաստատվի կամ նոտարի կամ դեսպանատան կողմից),
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը (պետք է թարգմանվի հայերեն և հաստատվի կամ նոտարի կամ դեսպանատան կողմից),
  • ինքնակենսագրական,
  • դիմորդի առողջական վիճակը հաստատող բժշկական փաստաթուղթ (պետք է թարգմանվի հայերեն և հաստատվի կամ նոտարի կամ դեսպանատան կողմից):

ՈւՂՂՈՐԴՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Միշտ էլ բարդ է սովորել արտասահմանում և ապրել նոր միջավայրում, մանավանդ երբ առկա են մշակութային, լեզվական և այլ տարբերություններ երկրների միջև: Այդիսկ նպատակով Եվրասիա միջազգային համալսարանում մենք մշակել ենք Ուղղորդողների ծրագիրը՝ օգնելու օտարերկրյա ուսանողներին ադապտացվելու միջավայրին:

Ուղղորդողները հայ ուսանողներ-կամավորներ են: Նրանցից շատերն արդեն իսկ եղել են  Էրազմուսի ուսանողներ,այսպիսով նրանք գիտեն, թե ինչ խնդիրների հետ կարող է բախվել օտարերկրյա ուսանողը:  Բոլոր օտարերկրյա ուսանողներն ունենում են իրենց ուղղորդողները, ովքեր կարող են  պատասխանել մի շարք հարցերի և օգնել լուծել տարբեր խնդիրներ.

  • դիմավորում Զվարթնոց միջազգային օդանավակայանում,
  • տեղավորում հյուրատանը,
  • փաստաթղթերի հավաքագրում միգրացիոն կենտրոնի համար,
  • ընթացիկ խորհրդատվություն և աջակցություն:

ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ (visa) ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող  դիմորդների ընդունելությունը անց է կացվում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ընդունված «Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ուսանողների մասին» ՀՀ կարգով: Երբ ուսանողն ընդունվում է ԵՄՀ ի նախապատրաստական բաժին, ԵՄՀ-ն դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն ուսանողի  մուտքի թույլտվություն ստանալու համար: Թույլտվությունը ստանալուց հետո ուսանողը կարող է դիմել իր երկրում գտնվող Հայաստանի դեսպանատուն եզակի մուտքի արտոնագիր ստանալու համար:

Հայաստան մուտքի իրավունք (Վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաեւ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչեւ 18 տարեկանների համար վիզան անվճար է:

Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանումից անմիջապես հետո` սահմանային անցակետերում: Սովորաբար դա տեւում է մոտ 20-25 րոպե:

Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն “Անձնագրային եւ վիզաների” վարչությունում (Երեւան, Մաշտոցի պող., 13ա): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:

Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` (էլեկտրոնային տարբերակով) դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը:

Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում:

Առավել մանրամասն տեղեկատվություն մուտքի արտոնագրերի ստացման վերաբերյալ կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։

ՀՅՈՒՐԱՏՈՒՆ

Համալսարանի հյուրատունը արտոնյալ պայմաններով հյուրընկալում է համալսարանում սովորող հեռավոր շրջաններից, ինչպես նաև միջազգային ուսանողների: Հյուրատունը անվճար հիմունքներով տրամադրվում է համալսարանի միջազգային դասախոսներին, կամավորներին և հյուրերին։

Առկա է WiFi անվճար ինտերնետ բոլոր համարներում:

Առավել մանրամասն տեղեկատվություն հյուրատան ծառայությունների ինչպես նաև գնացուցակի վերաբերյալ կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, հյուսիս-արեւելքից եւ հարավ-արեւմուտքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,1 միլիոն, որից 1,1 միլիոնը ապրում է Երեւանում:

  • Հայաստանի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն, այդ թվում աշխարհագրական դիրքի, կլիմայի, փոխարժույթի, տրանսպորտային ցանցի, հիմնական ծախսերի վերաբերյալ կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։
  • Հայաստանի հիմնական տեսարժան վայրերի ցանկը և նկարագրությունը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԱՌԱՐԿԱՆԵՐ

ԵՄՀ-ում դասավանդման հիմնական լեզուն հայերենն է։ Միջազգային ուսանողների համար, սակայն, համալսարանն իրականացնում է դասընթացներ օտար լեզուներով՝ անգլերեն և ռուսերեն։ Դասընթացներն իրականացվում են խմբային կամ անհատական։

Միջազգային ուսանողները, ովքեր ցանկանում են ընդունվել համալսարան, իրականացվում է նախապատրաստական դասընթացներ՝ պատրաստվելու հայերենով ուսուցմանը։ Մեծ խմբերի առկայության դեպքում հնարավոր է ուսուցումն ամբողջությամբ իրականացնել անգլերենով կամ ռուսերենով կամ թարգմանչի աջակցությամբ։

Փոխանակման ծրագրերով, մեկ կամ երկու կիսամյակով ԵՄՀ-այցելած ուսանողների համար բոլոր ամբիոններում առկա են ամբողջությամբ անգլերենով կամ ռուսերենով դասավանդվող առարկաներ։

Փոխանակման ծրագրերով ԵՄՀ-ում սովորող ուսանողներին կիսամյակի ավարտին տրամադրվում է գնահատականների վերաբերյալ տեղեկագիր՝ մանրամասն նկարագրությամբ։ Բակալավրիատի և Մագիստրատուրայի ուսանողներին ուսումնառության ավարտին, քննությունների հաջող հաղթահարման դեպքում, տրամադրվում է դիպլոմ, ինչպես նաև դիպլոմի հավելված՝ առարկաների, գնահատականներ և այլ տեղեկատվության մանրամասն նկարագրությամբ։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՈՒՍԱՆԵԼ ՄԵԶ ՄՈՏ